Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ2/9405/02/23 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը-ծանուցում

10.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող ԱՁ Արթուր Սերյոժայի Սարդարյանին
ՀՀ, ք. Երևան, Էրեբունի, Նոր Արեշ 8 փողոց, 35 տուն

Պատասխանող Մոնիկա Աթաբեկի Մուրադյանին
ՀՀ, ք. Երևան, Էրեբունի Ազատամարտիկների փողոց, 87 ա շենք, բնակարան 4

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ2/9405/02/23 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:


Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ2/9405/02/23 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի հունվարի 29-ին` ժամը «10:15»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ2/9405/02/23 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի հետևյալ փաստերը՝
ա) կողմերի միջև պայմանագրից բխող պարտավորական իրավահարաբերությունների առկայության փաստը,
բ) պատասխանողների կողմից ստանձնած պարտավորությունների խախտում թույլ տալու, կետանցի առկայության փաստերը,
գ) պայմանագրից բխող ընդհանուր պարտքը 6.444.394 ՀՀ դրամ կազմելու փաստը, որից 5.923.603 ՀՀ դրամ՝ որպես վարկի մայր գումար, 443.552,20 ՀՀ դրամ՝ որպես կուտակված տոկոսագումար, 77.238,5 ՀՀ դրամ՝ որպես տուժանքի գումար
դ) երաշխավորության իրավահարաբերության առկայության և երաշխավորի՝ համապարտ պատասխանատվության կրելու փաստերը,
ե) օրական 0.13 տոկոսի չափով տույժի հաշվարկման հիմքերի առկայության փաստը:
3.2. Պատասխանողները պետք է ապացուցեն իրենց պարտավորությունների՝ սահմանված կարգով պատշաճ կատարված լինելու փաստը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 29.01.2024 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`