Թիվ ԵԱՔԴ/0181/04/16 սնանկության գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում
11.01.2024
ԵԱՔԴ/0181/04/16
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի
դեպոնացման մասին ծանուցում
«Մոնտաժտրանսշին» ՓԲ ընկերության
տնօրեն՝ Գրիգոր Սեդրակյանին
/ք․ Երևան, Կոմիտաս 49/
Թիվ ԵԱՔԴ/0181/04/16 սնանկության գործով, ըստ դիմումի` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի` «Մոնտաժտրանսշին» ՓԲ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, «Յունիբանկ» ԲԲ ընկերության ներկայացուցչի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Վերաքննիչ բողոքը ՀՀ քաղաքացիական դատարանի /նախագահությամբ դատավոր Լ. Գրիգորյան, դատավորներ Մ․ Հարթենյան, Ս․ Սահակյան/ 12.12.2023 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Սույնով դուք տեղեկացվում եք, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ քաղաքացիական դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Դատավորի օգնական՝ Ա. Խուդինյան
Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23
Հեռ..` +374 10 494811 /328/
Էլ. փոստ`