Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/8739/05/20 վարչական գործով ծանուցագիր

11.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
_________________________________________________________________________
Ելից-ԴԴ-9- ք.Երևան, Գ.Նժդեհի 23
ՎԴ/8739/05/20 Հեռ. 49-48-07(262)
<<11>> հունվարի 2024թ.

Նուբար Սարգսյանին
(Կոտայքի մարզ, Նոր Հաճըն, Մրգաշեն 8-րդ փող., 54 տուն)

Դուք հրավիրվում եք որպես երրորդ անձ ՀՀ վարչական դատարան ըստ հայցի Ռուզաննա Խաչատրյանի ընդդեմ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի և Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի, երրորդ անձինք Ռազմիկ Սարգսյանի և Նուբար Սարգսյանի՝ մասնակի՝ 309 քմ չափով որպես ավել օգտագործվող տրամադրված հողատարածքի մասով, ՀՀ Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքի ղեկավարի 02.06.2000 թվականի որոշումը, մասնակի՝ 309 քմ չափով, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 07-046-3-5 մատյանի 031 համարի տակ Ռազմիկ և Նուբար Սարգսյանների անվամբ կատարված թիվ 23-7 կադաստրային համարով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը (անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական 1320752) անվավեր ճանաչելու և որպես հետևանք 309 քմ չափով՝ հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 02.04.1991 թվականի թիվ 02 որոշմամբ Ռուզաննա Խաչատրյանին հատկացված և պետական գրանցում ստացած թիվ 23-6 կադաստրային համարով հողամասի վերաբերյալ կադաստրային քարտեզի ուղղում կատարելու պահանջների մասին, վարչական գործով նախնական դատական նիստին:
Նշված գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 12.03.2024 թվականին, ժամը 15։00-ին ՀՀ վարչական դատարանի շենքում` (ք. Երևան, Գ.Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 18): (Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով)։
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։




ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՀԱՅՐԱՊԵՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +(374) 10494807(262)

Էլ. փոստ`