Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/22458/02/19 քաղաքացիական գործով կայացված վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու մասին որոշում- ծանուցում

11.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԴ/22458/02/19
15.12.2023թ.
Սկզբնական հայցով հայցվոր, հակընդդեմ հայցով պատասխանող
Բաղդասար Աղասիի Բաղդասարյանին
/ՀՀ, ք.Երևան, Քանաքեռ 10 փողոց, 4/5 տուն/

Սկզբնական հայցով պատասխանող, հակընդդեմ հայցով երրորդ անձ
Երասխ Պետրոսի Տոնոյանին
/ՀՀ, ք.Երևան, Անդրանիկի փող 50 շենք, բն. 13/

Սկզբնական հայցով պատասխանող, հակընդդեմ հայցով հայցվոր
Ինգա Մանվելի Հակոբյանին
/ՀՀ, Արմավիրի մարզ, գ.Ջրառատ, Իսահակյան փող., 105 տուն/

Սկզբնական հայցով պատասխանող, հակընդդեմ հայցով հայցվոր
Ինգա Մանվելի Հակոբյանի ներկայացուցիչ Մնացական Ղազարյանին
/ՀՀ, ք.Երևան, Արշակունյաց պող., 5/211 սենյակ/

Սկզբնական հայցով երրորդ անձ Շենգավիթ նոտարական
տարածքի նոտար Անահիտ Մինասյանին
/ՀՀ, ք.Երևան, Բագրատունյաց 43/

Հակընդդեմ հայցով պատասխանող Շուշիկ Հովասափյանին
/ՀՀ, ք.Երևան, Քանաքեռ 10 փող., 4/7 տուն/

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր քաղաքացիական իրավասության դատարանի` թիվ ԵԴ/22458/02/19 քաղաքացիական գործով կայացված վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու մասին որոշումը:

Դուք նաև տեղեկացվում եք, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում՝ 23.04.2024թ.-ին, ժամը 11:30-ին:


ԵԴ/22458/02/19
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՃԻ ԱՌԱՐԿԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՊԱՀԱՆՋ ՉՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ
ԵՐՐՈՐԴ ԱՆՁ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15.12.2023թ. ք. Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քատուղարությամբ Մերի Ավետիսյանի, մասնակցությամբ սկզբնական հայցով պատասխանող, հակընդդեմ հայցով հայցվոր Ինգա Մանվելի Հակոբյանի ներկայացուցիչ Մնացական Ղազարյանի, դռնբաց դատական նիստում քննարկելով թիվ ԵԴ/22458/02/19 քաղաքացիական գործով ըստ հայցի Բաղդասար Աղասիի Բաղդասարյանի ընդդեմ Երասխ Պետրոսի Տոնոյանի, Աղաբեկ Մարտիրոսի Բալյանի, Ինգա Մանվելի Հակոբյանի, երրորդ անձ Շենգավիթ Նոտարական տարածքի նոտար Անահիտ Մինասյանի` գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանք կիրառելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Ինգա Մանվելի Հակոբյանի ընդդեմ Բաղդասար Աղասիի Բաղդասարյանի, Շուշիկ Հովասափյանի, երրորդ անձինք Երասխ Պետրոսի Տոնոյանի, Աղաբեկ Մարտիրոսի Բալյանի՝ վտարման պահանջի մասին, սկզբնական հայցով պատասխանող, հակընդդեմ հայցով հայցվոր Ինգա Մանվելի Հակոբյանի ներկայացուցիչ Մնացական Ղազարյանի միջնորդությունը՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Բաղդասար Աղասիի Բաղդասարյանը 19.07.2019 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Երասխ Պետրոսի Տոնոյանի, Աղաբեկ Մարտիրոսի Բալյանի, Ինգա Մանվելի Հակոբյանի` գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանք կիրառելու պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ռ.Ներսիսյան) 24.07.2019 թվականին որոշում է կայացրել հայցադիմումը վերադարձնելու մասին:
Բաղդասար Աղասիի Բաղդասարյանը 25.07.2019 թվականին կրկին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Երասխ Պետրոսի Տոնոյանի, Աղաբեկ Մարտիրոսի Բալյանի, Ինգա Մանվելի Հակոբյանի` գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանք կիրառելու պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ռ.Ներսիսյան) 26.07.2019 թվականին որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ռ.Ներսիսյան) 05.04.2021 թվականի որոշմամբ Շենգավիթ նոտարական տարածքի նոտար՝ Անահիտ Մինասյանը թիվ ԵԴ/22458/02/19 քաղաքացիական գործով ներգրավվել է որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ:
Ինգա Մանվելի Հակոբյանը 02.02.2022 թվականին հակընդդեմ հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Բաղդասար Աղասիի Բաղդասարյանի, Շուշիկ Հովասափյանի, երրորդ անձինք Երասխ Պետրոսի Տոնոյանի, Աղաբեկ Մարտիրոսի Բալյանի՝ վտարման պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ռ.Ներսիսյան) 07.02.2022 թվականին որոշում է կայացրել հակընդդեմ հայցադիմումը վերադարձնելու մասին:
Ինգա Մանվելի Հակոբյանը 03.08.2022 թվականին կրկին հակընդդեմ հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Բաղդասար Աղասիի Բաղդասարյանի, Շուշիկ Հովասափյանի, երրորդ անձինք Երասխ Պետրոսի Տոնոյանի, Աղաբեկ Մարտիրոսի Բալյանի՝ վտարման պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ռ.Ներսիսյան) 08.08.2022 թվականին որոշում է կայացրել հակընդդեմ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռ.Ներսիսյանի՝ ժամանակավոր անաշխատունակ լինելու հանգամանքով պայմանավորված՝ թիվ ԵԴ/22458/02/19 քաղաքացիական գործը 27.10.2023 թվականին մակագրվել է ինձ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 07.11.2023 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և հրավիրվել է նախնական դատական նիստ:
Սկզբնական հայցով վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Շենգավիթ նոտարական տարածքի նոտար Անահիտ Մինասյանին ուղարկված դատավարական փաստաթղթերը վերադարձվել են դատարան՝ «չի աշխատում» նշագրումով:
Սկզբնական հայցով պատասխանող, հակընդդեմ հայցով հայցվոր Ինգա Մանվելի Հակոբյանի ներկայացուցիչ Մնացական Ղազարյանի միջնորդել է սույն քաղաքացիական գործով ՀՀ նոտարական պալատին ներգրավել որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ:
Քննարկելով ներկայացված միջնորդությունը՝ դատարանը գտնում է, որ այն ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում պարզում է դատավարության մասնակիցների կազմը, լուծում է գործի քննությանն այլ անձանց ներգրավելու հարցը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատաքննության ավարտը, (…), եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե գործին մասնակցող անձը գտնում է, որ դատական ակտը անխուսափելիորեն ազդելու է որոշակի անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ապա կարող է առաջին ատյանի դատարանին ներկայացնել տվյալ անձին որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու միջնորդություն:
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության՝ նոտարի՝ պաշտոնից ազատվելու դեպքում նոտարի կատարած նոտարական գործողությունների կամ նոտարական այլ ծառայությունների կատարման կամ դրանց կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով դատարանում որպես պատասխանող հանդես է գալիս նոտարական պալատը, իսկ վնասի, այդ թվում՝ դատական ծախսերի հատուցման պահանջներով՝ պաշտոնից ազատված նոտարը: Նոտարի նշված պարտավորությունը ժառանգման կարգով իրավահաջորդության ենթակա չէ:
Նկատի ունենալով, որ սույն քաղաքացիական գործով սկզբնական հայցով, ի թիվս այլնի, վիճարկվում է նոտար Անահիտ Մինասյանի կողմից վավերացված գործարքը, իսկ Անահիտ Մինասյանի լիազորությունները դադարեցվել են, դատարանը գտնում է, որ թիվ ԵԴ/22458/02/19 քաղաքացիկան գործով ըստ Բաղդասար Աղասիի Բաղդասարյանի ընդդեմ Երասխ Պետրոսի Տոնոյանի, Աղաբեկ Մարտիրոսի Բալյանի, Ինգա Մանվելի Հակոբյանի, երրորդ անձ Շենգավիթ Նոտարական տարածքի նոտար Անահիտ Մինասյանի, ՀՀ նոտարական պալատին անհարժեշտ է ներգրավել որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Սկզբնական հայցով պատասխանող, հակընդդեմ հայցով հայցվոր Ինգա Մանվելի Հակոբյանի ներկայացուցիչ Մնացական Ղազարյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու մասին, բավարարել։
2. Թիվ ԵԴ/22458/02/19 քաղաքացիական գործով ՀՀ նոտարական պալատին սկզբնական հայցով ներգրավել որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 010 24-01-61

Էլ. փոստ`