Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/2173/02/19 քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և դատական նիստ նշանակելու մասին որոշում- ծանուցում

11.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Պատասխանող Կարինե Անուշավանի Արամյանին
ՀՀ, ք. Երևան, Աբովյան 31, տարածք 20

Պատասխանող Քնարիկ Արագեղեցիկի Ներսիսյանին
ՀՀ, ք. Երևան, Աբովյան 31, տարածք 20

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/2173/02/19 քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և դատական նիստ նշանակելու մասին որոշումը:

ԵԴ/2173/02/19
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

05.12.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ.Մ.Բունիաթյանի, ծանոթանալով թիվ ԵԴ/2173/02/19 քաղաքացիական գործին ըստ հայցի Մարուսյա Գեորգիի Հակոբյանի ընդդեմ Կարինե Անուշավանի Արամյանի, Քնարիկ Արագեղեցիկի Ներսիսյանի` ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից բաժինն առանձնացնելու, գումարի բռնագանձումն այդ բաժնի վրա տարածելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Մարուսյա Գեորգիի Հակոբյանը 31.01.2019 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Կարինե Անուշավանի Արամյանի, Քնարիկ Արագեղեցիկի Ներսիսյանի` ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից բաժինն առանձնացնելու, գումարի բռնագանձումն այդ բաժնի վրա տարածելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Պետրոսյան) 11.02.2019 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Մարուսյա Գեորգիի Հակոբյանը 06.03.2019 թվականին կրկին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Կարինե Անուշավանի Արամյանի, Քնարիկ Արագեղեցիկի Ներսիսյանի` ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից բաժինն առանձնացնելու, գումարի բռնագանձումն այդ բաժնի վրա տարածելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Մ.Տաշչյան) 21.03.2019 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Մ.Տաշչյան) 30.01.2020թ. որոշմամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն, և քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է մինչև փորձաքննության եզրակացության ստացումը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Գաբրիելյան) 01.06.2020 թվականի որոշմամբ գործն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Գաբրիելյան) 24.03.2021 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Գաբրիելյան) 09.02.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Գաբրիելյան) 09.02.2022 թվականի վճռի դեմ Կարինե Անուշավանի Արամյանի, Քնարիկ Արագեղեցիկի Ներսիսյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.06.2023 թվականի որոշմամբ Կարինե Անուշավանի Արամյանի, Քնարիկ Արագեղեցիկի Ներսիսյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժվել է:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Գաբրիելյան) 09.02.2022 թվականի վճռի դեմ՝ թիվ ԵԴ/2173/02/19 քաղաքացիական գործով գործին մասնակից չհանդիսացող Հրաչյա Արագեղեցիկի Ներսիսյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.09.2023 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/2173/02/19 քաղաքացիական գործով գործին մասնակից չհանդիսացող Հրաչյա Արագեղեցիկի Ներսիսյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը բավարարվել է: Թիվ ԵԴ/2173/02/19 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 09.02.2022 թվականին կայացված վճիռը ամբողջությամբ բեկանվել և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:
Թիվ ԵԴ/2173/02/19 քաղաքացիական գործը 30.11.2023 թվականին մակագրվել է ինձ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանի եզրափակիչ դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու մասին դատական ակտ կայացնելու դեպքում դատարանը գործն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է գործը վարույթ ընդունելու մասին որոշում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 413-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի նոր քննությունը դատարանում իրականացվում է դատարանում գործերի քննության համար սույն օրենսգրքով սահմանված կանոններով` հաշվի առնելով սույն գլխի առանձնահատկությունները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 411-րդ,399-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/2173/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի Մարուսյա Գեորգիի Հակոբյանի ընդդեմ Կարինե Անուշավանի Արամյանի, Քնարիկ Արագեղեցիկի Ներսիսյանի` ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից բաժինն առանձնացնելու, գումարի բռնագանձումն այդ բաժնի վրա տարածելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին, ընդունել վարույթ և հրավիրել դատական նիստ՝ 2024 թվականի հունվարի 19-ին, ժամը 14:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (Արաբկիր նստավայր, ք.Երևան, Հ.Ներսիսյան 10):
2. Որոշումը ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 010 24-01-61

Էլ. փոստ`