Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/8266/02/22 քաղաքացիական գործով որոշումը` գործը դատաքննության նշանակելու մասին

11.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված


Անահիտ Գառնիկի Ավետիսյանին
/ՀՀ, ք.Երևան, Զարյան փողոց, 24Ա(24/2)/

Գագիկ Խաչիկի Ղազարյանին
/ՀՀ, ք.Երևան, Զարյան փողոց, 24Ա(24/2)/

Փառքուհի Գագիկի Ղազարյանին
/ՀՀ, ք.Երևան, Զարյան փողոց, 24Ա(24/2)/

Խաչիկ Գագիկի Ղազարյանին
/ՀՀ, ք.Երևան, Զարյան փողոց, 24Ա(24/2)/

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ/8266/02/22 քաղաքացիական գործով որոշումը` գործը դատաքննության նշանակելու մասին:

ԵԴ/8266/02/22

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

04.12.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, մասնակցությամբ հայցվոր «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության Աստղիկ Անտոնյանի, դռնբաց դատական նիստում քննելով թիվ ԵԴ/8266/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Անահիտ Գառնիկի Ավետիսյանի, Գագիկ Խաչիկի Ղազարյանի, Փառքուհի Գագիկի Ղազարյանի, Խաչիկ Գագիկի Ղազարյանի` ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն 22.02.2022 թվականին հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Անահիտ Գառնիկի Ավետիսյանի, Գագիկ Խաչիկի Ղազարյանի, Փառքուհի Գագիկի Ղազարյանի, Խաչիկ Գագիկի Ղազարյանի՝ ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Զ.Նախշքարյան) 07.03.2022 թվականի որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ.Նախշքարյանի լիազորությունները դադարեցվելու հիմքով թիվ ԵԴ/8266/02/22 քաղաքացիական գործը 21.03.2023 թվականին մակագրվել է ինձ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 24.03.2023 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 17.05.2023 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Թիվ ԵԴ/8266/02/22 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացիական գործն ըստ հայցի «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Անահիտ Գառնիկի Ավետիսյանի, Գագիկ Խաչիկի Ղազարյանի, Փառքուհի Գագիկի Ղազարյանի, Խաչիկ Գագիկի Ղազարյանի` ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու պահանջի մասին, նշանակել դատաքննության` 2024թ. ապրիլի 29-ին, ժամը 10:30-ին:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 010 24-01-61

Էլ. փոստ`