Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/64484/02/22 քաղաքացիական գործով որոշումը` գործը դատաքննության նշանակելու մասին

11.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված



Խաչիկ Վաչագանի Հարությունյանին
ՀՀ, ք. Երևան, Նորքի 8 զանգված, 2 շրջ., 1 շենք, բնակարան 28

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ/64484/02/22 քաղաքացիական գործով որոշումը` գործը դատաքննության նշանակելու մասին:

ԵԴ/64484/02/22

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12.12.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, դռնբաց դատական նիստում քննելով թիվ ԵԴ/64484/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Խաչիկ Վաչագանի Հարությունյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը 09.12.2022թ. հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Խաչիկ Վաչագանի Հարությունյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 20.12.2022թ. որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 27.02.2023 թվականի որոշմամբ 2023 թվականին մարտի 29-ին հրավիրվել է նախնական դատական նիստ:
Թիվ ԵԴ/64484/02/22 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացիական գործն ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Խաչիկ Վաչագանի Հարությունյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, նշանակել դատաքննության` 2024թ. փետրվարի 05-ին, ժամը 10:00-ին:

ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 010 24-01-61

Էլ. փոստ`