Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/59783/02/22 քաղաքացիական գործով որոշումը` գործը դատաքննության նշանակելու մասին

11.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված



Գևորգ Սամվելի Հարությունյանին
ՀՀ, ք. Երևան,Նոր Արեշ, 15-րդ փողոց 5 շ., 24 բն.

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ/59783/02/22 քաղաքացիական գործով որոշումը` գործը դատաքննության նշանակելու մասին:


ԵԴ/59783/02/22

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12.12.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, դռնբաց դատական նիստում քննելով թիվ ԵԴ/59783/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Գևորգ Սամվելի Հարությունյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը 16.11.2022թ. հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Գևորգ Սամվելի Հարությունյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, որը 21.11.2022թ. հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 24.11.2022 թվականի որոշմամբ հայցադիմումը ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 24.11.2022 թվականի որոշմամբ հայցվորի կողմից ներկայացված միջնորդությունը բավարարվել է: Դատարանը որոշել է հայցագնի՝ 3.463.919,20 ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանող Գևորգ Սամվելի Հարությունյանին պատկանող գույքի վրա:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն, Նորք Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի կողմից կայացված կատարողական վարույթն ավարտելու մասին 10.12.2022 թվականի որոշումը դատարան է մուտքագրվել 24.01.2023 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 13.03.2023 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Թիվ ԵԴ/59783/02/22 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացիական գործն ըստ հայցի «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Գևորգ Սամվելի Հարությունյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, նշանակել դատաքննության` 2024թ. փետրվարի 05-ին, ժամը 10:10-ին:

ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 010 24-01-61

Էլ. փոստ`