Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/6150/02/23 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում-ծանուցում

11.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված


Պատասխանող Վահագն Մուշեղի Զեյնալյանին
/ՀՀ, ք. Երևան, Կալենցի 6/1 տուն/

Պատասխանող Վահագն Մուշեղի Զեյնալյանին
/ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Տիգրան Մեծի փողոց, 41 շենք, բնակարան 3/

Պատասխանող Մուշեղ Անդրանիկի Զեյնալյանին
/ ՀՀ, Արարատի մարզ, Արարատ համայնք, Սուրենավան, Աբովյան փողոց, 61 տուն/

Պատասխանող Գեղանուշ Ջիվանի Ավագյանին
/ՀՀ, Արարատի մարզ, Արարատ համայնք, Սուրենավան, Աբովյան փողոց, 61 տուն/

Պատասխանող Ռոման Մուշեղի Զեյնալյանին
/ՀՀ, Արարատի մարզ, Արարատ համայնք, Սուրենավան, Աբովյան փողոց, 61 տուն/

Պատասխանող Զարինե Մուշեղի Զեյնալյանին
/ ՀՀ, Արարատի մարզ, Արարատ համայնք,
Սուրենավան, Բարեկամության փողոց 13, 24 տուն/

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/6150/02/23 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:

ԵԴ/6150/02/23
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20.11.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, մասնակցությամբ պատասխանող Վահագն Մուշեղի Զեյնալյանի, դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Վահագն Մուշեղի Զեյնալյանի, Մուշեղ Անդրանիկի Զեյնալյանի, Գեղանուշ Ջիվանի Ավագյանի, Ռոման Մուշեղի Զեյնալյանի, Զարինե Մուշեղի Զեյնալյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից Վահագն Մուշեղի Զեյնալյանի բաժինը բնեղենով առանձնացնելու, դրա անհնարինության կամ մյուս մասնակիցների կողմից բաժինը շուկայական գնով ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և պատասխանողի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ-ն 15.02.2023 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Վահագն Մուշեղի Զեյնալյանի, Մուշեղ Անդրանիկի Զեյնալյանի, Գեղանուշ Ջիվանի Ավագյանի, Ռոման Մուշեղի Զեյնալյանի, Զարինե Մուշեղի Զեյնալյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից Վահագն Մուշեղի Զեյնալյանի բաժինը բնեղենով առանձնացնելու, դրա անհնարինության կամ մյուս մասնակիցների կողմից բաժինը շուկայական գնով ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և պատասխանողի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, որը 17.02.2023 թվականին հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 22.02.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 11.10.2023 թվականի որոշմամբ 2023 թվականի նոյեմբերի 20-ին հրավիրվել է նախնական դատական նիստ:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը դատարան ներկայացված հայցադիմումով հայտնել է, որ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով թիվ ԵԴ/28380/02/19 քաղաքացիական գործով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության գումարի բռնագանձման պահանջի մասին հայցն ընդդեմ «Վակոսմ» ՍՊԸ-ի, 16.07.2020 թվականի վճռով հաստատել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնություն, սակայն հաճախորդը չի կատարել պարտավորությունները և բանկի պահանջով տրամադրվել է կատարողական թերթ:

ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնում հարուցված կատարողական վարույթի ընթացքում պարզվել է, որ Վահագն Մուշեղի Զեյնալյանն ունի համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույք:
Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանքի համաձայն՝ Արարատի մարզ, համայնք Արարատ, գյուղ Սուրենավան 03-068-0276-0003 կադաստրային ծածկագրով և Արարատի մարզ, համայնք Արարատ, գյուղ Սուրենավան Աբովյան փողոց 61 բնակելի տուն անշարժ գույքերը համատեղ սեփականության իրավունքով պատկանում են պարտապան Վահագն Մուշեղի Զեյնալյանին:
ՀամաձայնԿադաստրի կոմիտեի կողմից տրամադրված թիվ ԱՏ-01112022-03-0749 տեղեկանքի՝ Արարատի մարզ, համայնք Արարատ, գյուղ Սուրենավան 03-068-0276-0003 կադաստրային ծածկագրի անշարժ գույքը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցված է Մուշեղ Անդրանիկի Զեյնալյանի, Գեղանուշ Ջիվանի Ավագյանի, Ռոման Մուշեղի Զեյնալյանի, Վահագն Մուշեղի Զեյնալյանի, Զարինե Մուշեղի Զեյնալյանի անվամբ, իսկ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված թիվ ԱՏ-01112022-03-0424 տեղեկանքի համաձայն՝ Արարատի մարզ, համայնք Արարատ, գյուղ Սուրենավան Աբովյան փողոց 61 բնակելի տուն անշարժ գույք (իրավունքների պետական գրանցման վկայական 0133116) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցված է են Մուշեղ Անդրանիկի Զեյնալյանի, Գեղանուշ Ջիվանի Ավագյանի, Ռոման Մուշեղի Ջեյնալյանի, Վահագն Մուշեղի Ջեյնալյանի, Զարինե Մուշեղի Զեյնալյան անվամբ:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ և 197-րդ հոդվածները՝ հայցվոր «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչը նշել է, որ վերը նշված անշարժ գույքերի համասեփականատեր Վահագն Մուշեղի Զեյնալյանը համապատասխան բաժնեմասը համաձայն փորձաքննության արդյունքների առանձնացնելն անհնար լինելու կամ համասեփականատերերի կողմից գույքի առանձնացման վերաբերյալ առարկությունների առկայության դեպքում բանկը, առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ տեղեկացնելու բաժնային սեփականության մյուս համասեփականատերերին շուկայական գնով նշված բաժինը գնելու վերաբերյալ՝ պարտքը մարելու համար: Բաժնային սեփականության մյուս համասեփականատերերի կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում անհրաժեշտություն կառաջանա բռնագանձում տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի համապատասխան:
Ելնելով վերոգրյալից՝ հայցվոր «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչը դատարանին խնդրել է ընդհանուր սեփւսկանության ներքո գտնվող Արարատի մարզ, համայնք Արարատ, գյուղ Սուրենավան 03-068-0276-0003 կադաստրային ծածկագրով և Արարատի մարզ, համայնք Արարատ, գյուղ Սուրենավան Աբովյան փողոց 61 բնակեի տուն անշարժ գույքերի նկատմամբ առանց անհամաչափ վնաս պատճառելու պարտապան Վահագն Մուշեղի Զեյնալյանին պատկանող 1/5 բաժինները բնեղենով առանձնացնելու հնարավորության առկայության դեպքում, ինչպես նան համատեղ սեւիակաևության մյուս համասեփակաևատերերի կողմից համապատասխան բաժինները գնելուց հրաժարվելու դեպքում առանձնացնել պարտապան Վահագն Մուշեղի Զեյնալյանին պատկանող 1/5 բաժինը' դրա վրա բռնագանձում տարածելու համար, իսկ ղրա ակնհայտ աննպատակահարմարության դեպքում վճիռ կայացնել Արարատի մարզ, համայնք Արարատ, գյուղ Սուրեեավան 03-068-0276-0003 կադաստրային ծածկագրով և Արարատի մարզ, համայնք Արարատ, գյուղ Սուրենավան Աբովյան փողոց, 61 բնակելի տուն անշարժ գույքերի հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության համասեփականատերերի միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու մասին՝ պարտապան Վահագն Մուշեղի Զեյնալյանի բաժնին համաչափ գումարի վրա բռնագանձում տարածելու համար: Խնդրել է նաև որպես դատական ծախս պատասխանող Վահագն Մուշեղի Զեյնալյանից հօգուտ «ՎՏԲ- Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 40,000 ՀՀ դրամի չափով, ինչպես նան նշանակվելիք փորձաքննության համար բանկի կողմից վճարվելիք գումարները:
Պատասխանողների կողմից կողմից հայցադիմումի պատասխան և/կամ առարկություն չի ներկայացվել: Ներկայանալով 20.11.2023 թվականին հրավիրված դատական նիստին՝ Վահագն Մուշեղի Զեյնալյանը հայտնել է, որ հայցադիմումում խնդիրը մասամբ է ներկայացված, քանի որ վճարումները կատարվել են այնքան ժամանակ, մինչև բանկը արգելանք է կիրառել երաշխավորներից մեկի նկատմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/6150/02/23 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի մարտի 25-ին` ժամը «15:30»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/6150/02/23 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի հետևյալ փաստերը՝
ա) առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա սահմանված և պատասխանողի կողմից չկատարված գումարային պարտավորություն,
բ) Արարատի մարզ, համայնք Արարատ, գյուղ Սուրեեավան 03-068-0276-0003 կադաստրային ծածկագրով և Արարատի մարզ, համայնք Արարատ, գյուղ Սուրենավան Աբովյան փողոց, 61 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքերի ընդհանուր սեփականություն հանդիսանալու և ընդհանուր գույքում Վահագն Մուշեղի Զեյնալյանի համապատասխան բաժնեմասի առկայության փաստերը,
գ) ընդհանուր սեփականության մասնակցի մոտ պարտատիրոջ նկատմամբ պարտավորությունները մարելու այլ գույքի անբավարար լինելու փաստը,
դ) առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության փաստը կամ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից դրա դեմ առարկություն ներկայացնելու փաստը,
ե) ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներին շուկայական գնով պարտապանի բաժինը գնելու պարտատիրոջ կողմից պահանջ ներկայացվելու փաստը,
զ) ընդհանուր սեփականության մյուս մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու փաստը:
2.Պատասխանողները պետք է ապացուցեն՝
ա) Թիվ ԵԴ/28380/02/19 գործով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ պարտավորությունն ամբողջությամբ կատարված լինելու փաստը:
բ) Թիվ ԵԴ/28380/02/19 գործով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ պարտավորությունն ամբողջությամբ կատարման համար Վահագն Մուշեղի Զեյնալյանն ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող այլ բավարար գույք:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 25.03.2024 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:



ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 010 24-01-61

Էլ. փոստ`