Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ2/1492/02/23 քաղաքացիական գործով որոշումը` գործը դատաքննության նշանակելու մասին-ծանուցում

11.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված


Արման Ալբերտի Աբրահամյանին
/ՌԴ, Կալինինգրադի մարզ, Սվետլոգորսկի շրջան, ք. Սոետլոգորսկ,
Ֆրուկտովայա փողոց, շենք 4, բնակարան 38/

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ2/1492/02/23 քաղաքացիական գործով որոշումը` գործը դատաքննության նշանակելու մասին:

ԵԴ2/1492/02/23

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

08.12.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, մասնակցությամբ հայցվոր Լիլիթ Գագիկի Աբրահամյանի ներկայացուցիչ Լիլիթ Սահակյանի, դռնբաց դատական նիստում քննելով թիվ ԵԴ2/1492/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի Լիլիթ Գագիկի Աբրահամյանի ընդդեմ Արման Ալբերտի Աբրահամյանի՝ ալիմենտի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Լիլիթ Գագիկի Աբրահամյանը 20.04.2023 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Արման Ալբերտի Աբրահամյանի՝ ալիմենտի բռնագանձման պահանջի մասին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 25.04.2023 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 28.04.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 04.09.2023 թվականի որոշմամբ 03.10.2023 թվականին հրավիրվել է նախնական դատական նիստ:
Թիվ ԵԴ2/1492/02/23 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացիական գործն ըստ հայցի Լիլիթ Գագիկի Աբրահամյանի ընդդեմ Արման Ալբերտի Աբրահամյանի՝ ալիմենտի բռնագանձման պահանջի մասին, նշանակել դատաքննության` 2024թ. ապրիլի 29-ին, ժամը 15:30-ին:

ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 010 24-01-61

Էլ. փոստ`