Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/30174/02/22 քաղաքացիական գործով որոշումը` գործը դատաքննության նշանակելու մասին-ծանուցում

11.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված


Հենրիկ Հրաչիկի Հարությունյանին
/ՀՀ, ք. Երևան, Նուբարաշեն խճուղի, 4 շենք, 38 բնակարան/

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ/30174/02/22 քաղաքացիական գործով որոշումը` գործը դատաքննության նշանակելու մասին:

ԵԴ/30174/02/22

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01.12.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, դռնբաց դատական նիստում քննելով թիվ ԵԴ/30174/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Հենրիկ Հրաչիկի Հարությունյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն 09.06.2022 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Հենրիկ Հրաչիկի Հարությունյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասի:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 20.06.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 20.06.2022 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը բավարարվել է: Դատարանը որոշել է հայցագնի՝ 2.689.170,50 ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանողին պատկանող գույքի վրա, բացառությամբ «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերության բանկային հաշիվների:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի հարկադիր կատարող Կարապետ Քեշիշյանի կողմից 17.12.2022 թվականին կայացված կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը դատարան է մուտքագրվել 10.01.2023 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 15.02.2023 թվականի որոշմամբ 2023 թվականին մարտի 13-ին հրավիրվել է նախնական դատական նիստ:
Թիվ ԵԴ/30174/02/22 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացիական գործն ըստ հայցի «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Հենրիկ Հրաչիկի Հարությունյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, նշանակել դատաքննության` 2024թ. փետրվարի 02-ին, ժամը 10:10-ին:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 010 24-01-61

Էլ. փոստ`