Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ2/8129/02/23 քաղաքացիական գործով որոշումը` գործը դատաքննության նշանակելու մասին-ծանուցում

11.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Աննա Սուրենի Ավետիսյանին
/ՀՀ, ք. Երևան, Րաֆֆու փողոց, 27 շենք, բնակարան 15/

Անի Սուրենի Ավետիսյանին
/ՀՀ, ք. Երևան, Եր. Քոչար, 17 շենք, բնակարան 53/

Վարդգես Սուրենի Ավետիսյանին
/ՀՀ, ք. Երևան, Եր. Քոչար, 17 շենք, բնակարան 53/

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ/8129/02/23 քաղաքացիական գործով որոշումը` գործը դատաքննության նշանակելու մասին:

ԵԴ/8129/02/23

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

08.12.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, մասնակցությամբ հայցվոր Նվարդ Լյուդվիկի Երմազյանի ներկայացուցիչ Նաիրա Մխիթարյանի, պատասխանողներ Աննա Սուրենի Ավետիսյանի, Անի Սուրենի Ավետիսյանի, դռնբաց դատական նիստում քննելով թիվ ԵԴ/8129/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի Նվարդ Լյուդվիկի Երմազյանի ընդդեմ Աննա Սուրենի Ավետիսյանի, Անի Սուրենի Ավետիսյանի, Վարդգես Սուրենի Ավետիսյանի՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքում բաժինները որոշելու, գույքի 1/5 բաժինը տիրազուրկ ճանաչելու և այդ բաժնի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով Նվարդ Լյուդվիկի Երմազյանի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Նվարդ Լյուդվիկի Երմազյանը 07․06․2023 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Աննա Սուրենի Ավետիսյանի, Անի Սուրենի Ավետիսյանի, Վարդգես Սուրենի Ավետիսյանի` ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքում բաժինները որոշելու, գույքի 1/5 բաժինը տիրազուրկ ճանաչելու և այդ բաժնի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով Նվարդ Լյուդվիկի Երմազյանի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 12.06.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 04.09.2023 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Թիվ ԵԴ/8129/02/23 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացիական գործն ըստ հայցի Նվարդ Լյուդվիկի Երմազյանի ընդդեմ Աննա Սուրենի Ավետիսյանի, Անի Սուրենի Ավետիսյանի, Վարդգես Սուրենի Ավետիսյանի՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքում բաժինները որոշելու, գույքի 1/5 բաժինը տիրազուրկ ճանաչելու և այդ բաժնի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով Նվարդ Լյուդվիկի Երմազյանի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, նշանակել դատաքննության` 2024թ. մարտի 12-ին, ժամը 14:30-ին:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 010 24-01-61

Էլ. փոստ`