Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/41180/02/21 քաղաքացիական գործով որոշումը` գործը դատաքննության նշանակելու մասին-ծանուցում

11.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված


Արմեն Էդուարդի Պողոսյանին
ՀՀ, ք.Երևան, Սարյան փողոց, 40 շենք, բնակարան 42

Արմեն Էդուարդի Պողոսյանին
ՀՀ, ք. Երևան, Ամիրյան փողոց, 18/3 շենք, բնակարան 17

Տիգրան Վլադիմիրի Սարգսյանին
ՀՀ, ք. Երևան, Լեոյի փողոց, 7 շենք, բնակարան 24

Ռազմիկ Արմենի Թումանյանին
ՀՀ, ք. Երևան, Սայաթ Նովայի փողոց, 33 շենք, բնակարան 4

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ/41180/02/21 քաղաքացիական գործով որոշումը` գործը դատաքննության նշանակելու մասին:

ԵԴ/41180/02/21

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27.11.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, դռնբաց դատական նիստում քննելով թիվ ԵԴ/41180/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Արմեն Էդուարդի Պողոսյանի, Տիգրան Վլադիմիրի Սարգսյանի, Ռազմիկ Արմենի Թումանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ը 14.09.2021թ. հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Արմեն Էդուարդի Պողոսյանի, Տիգրան Վլադիմիրի Սարգսյանի, Ռազմիկ Արմենի Թումանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Սուքոյան) 28.09.2021թ. որոշմամբ ներկայացված հայցադիմումը ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Սուքոյանի լիազորությունները դադարեցվելու հիմքով թիվ ԵԴ/41180/02/21 քաղաքացիական գործը 01.03.2023թ մակագրվել և 07.03.2023թ. հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 09.03.2023 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 04.09.2023 թվականի որոշմամբ 2023 թվականի հոկտեմբերի 03-ին հրավիրվել է նախնական դատական նիստ:
Թիվ ԵԴ/41180/02/21 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը


Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացիական գործն ըստ հայցի «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Արմեն Էդուարդի Պողոսյանի, Տիգրան Վլադիմիրի Սարգսյանի, Ռազմիկ Արմենի Թումանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, նշանակել դատաքննության` 2024թ. հունվարի 26-ին, ժամը 16:45-ին:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 010 24-01-61

Էլ. փոստ`