Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/3435/05/16 վարչական գործով ծանուցագիր

12.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
________________________________________
ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, հեռ. (+374 10) 44-71-21 (275)
ԴԴ-9-Ե- _____________
04.10.2023թ.


Երրորդ անձ Սուսաննա Մկրտչյան
ք. Երևան, Շենգավիթ, Մանթաշյան փող., 2 շ., բն. 4,

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Մհեր Պետրոսյան) վարույթում գտնվող թիվ ՎԴ/3435/05/16 վարչական գործով ըստ հայցի Բելա Ավագյանի ընդդեմ Կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք` Սուսաննա Մկրտչյանի, Հովհաննես Հովհաննիսյանի` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին Երևան քաղաքի Ղարիբջանյան փողոցի 71 տան նկատմամբ Բելա Անուշավանի Ավազանի անվամբ 18.10.1995 թվականի թիվ 2-458 վճռի հիման վրա սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու և Երևան քաղաքի Ղարիբջանյան փողոցի 71/2 տան նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,դատաքննությունը նշանակված է 26.01.2024 թ., ժամը 11:00-ին, ՀՀ վարչական դատարանում հասցե՝ ք. Երևան, Գ. Նժդեհի փող.23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 8:
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի լիազորությունները պատշաճ ձևակերպված լիազորագրով (այլ փաստաթղթով):
Տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։




ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՏԻԳՐԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` (+37410) 49-48-19(275)

Էլ. փոստ`