Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/10145/05/21 վարչական գործով հրապարակային ծանուցում

12.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Երևան, 0014, Թբիլիսյան խճուղի 3/9 հեռ.` +(37410) 29-31-09

Յուրի Բարոյանին
Հասցե ք. Երևան, Պուշկինի փ. 49շ., բն. 43/1

Դուք տեղեկացվում եք, որ թիվ ՎԴ/10145/05/21 վարչական գործով ըստ Յուրի Բարոյանի հայցի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 29.06.2021 թվականի թիվ ԱՖ 678921 որոշումը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Ե.Կարապետյանի 04.08.2021 թվականի «Ճանապարհային ոստիկանության վարչական իրավախախտման գործով 29.06.2021թ. կայացված ԱՖ 678921 որոշումն անփոփոխ, իսկ վարչական բողոքն առանց բավարարման թողնելու մասին» որոշումը վերացնելու պահանջների մասին, դատական նիստը նշանակվել է 2024 թվականի հունվարի 18-ին, ժամը 12:40-ին, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, 9-րդ դահլիճ)։ Նշված օրը և ժամին կարող եք ներկայանալ գործի քննությանը անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ե. ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +37410 29 31 09

Էլ. փոստ`