Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Պատասխանողներ՝ Ռուբեն Սոսի Գալստյանին /ՀՀ, ք. Երևան, Տիմիրյազևի 1 նրբ. տ. 9/ Գայանե Տիգրանի Ասոյանին /ՀՀ, ք. Երևան, Տիմիրյազևի 1 նրբ. տ. 9/ Սոս Կորյունի Գալստյանին /ՀՀ, ք. Երևան, Տիմիրյազևի 1 նրբ. տ. 9/ Ռուզաննա Վահանի Մովսեսյանին /ՀՀ, ք. Երևան, Տիմիրյազևի 1 նրբ., տ. 9/ Կորյուն Ռուբենի Գալստյանին (օրինական ներկայացուցիչներ՝ Ռուբեն Սոսի Գալստյան և Ռուզաննա Վահանի Մովսեսյան) /ՀՀ, ք. Երևան, Տիմիրյազևի 1 նրբ. տ. 9/ Գայանե Ռուբենի Գալստյանին (օրինական ներկայացուցիչներ՝ Ռուբեն Սոսի Գալստյան և Ռուզաննա Վահանի Մովսեսյան) /ՀՀ, ք. Երևան, Տիմիրյազևի 1 նրբ. տ. 9/ Անգելինա Ռուբենի Գալստյանին (օրինական ներկայացուցիչներ՝ Ռուբեն Սոսի Գալստյան և Ռուզաննա Վահանի Մովսեսյան) /ՀՀ, ք. Երևան, Տիմիրյազևի 1 նրբ. տ. 9/ թիվ ԵԴ/0295/02/20

15.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում գտնվող ըստ հայցի «Արֆին» վարկային միություն» ՍՊ ընկերության՝ ընդդեմ Գայանե Տիգրանի Ասոյանի, Սոս Կորյունի Գալստյանի, Ռուբեն Սոսի Գալստյանի, Ռուզաննա Վահանի Մովսեսյանի, Կորյուն Ռուբենի Գալստյանի, Գայանե Ռուբենի Գալստյանի և Անգելինա Ռուբենի Գալստյանի՝ Գայանե Տիգրանի Ասոյանին, Սոս Կորյունի Գալստյանին, Ռուբեն Սոսի Գալստյանին, Ռուզաննա Վահանի Մովսեսյանին, Կորյուն Ռուբենի Գալստյանին, Գայանե Ռուբենի Գալստյանին և Անգելինա Ռուբենի Գալստյանին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Տիմիրյազևի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 9 բնակելի տնից իրենց գույքով հանդերձ վտարելու, Գայանե Տիգրանի Ասոյանից, Սոս Կորյունի Գալստյանից, Ռուբեն Սոսի Գալստյանից և Ռուզաննա Վահանի Մովսեսյանից համապարտության կարգով՝ սկսած սույն հայցադիմումը դատարան մուտքագրվելու օրվանից մինչև վերջիններիս փաստացի վտարման օրը ամսական 68.000 ՀՀ դրամ՝ որպես անհիմն հարստացման գումար բռնագանձելու, Գայանե Տիգրանի Ասոյանից, Սոս Կորյունի Գալստյանից, Ռուբեն Սոսի Գալստյանից և Ռուզաննա Վահանի Մովսեսյանից համապարտության կարգով՝ որպես դատական ծախս փորձաքննության կատարման համար վճարված՝ 40.000 ՀՀ դրամ և 4.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար բռնագանձելու պահանջների վերաբերյալ թիվ ԵԴ/0295/02/20 քաղաքացիական գործով 26․12.2023 թվականին, ժամը 10:00-ին հրավիրված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 16․02.2024 թվականին, ժամը 17:30-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (հասցե՝ ք. Երևան, Հալաբյան փողոց, 41ա շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 3):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված գործին մասնակցող անձանց դատական նիստին չներկայանալը արգելք չէ գործի քննարկման համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ տեղեկացվում եք նաև, որ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և Ձեր լիազորությունները հավաստող փաստաթղթով:

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՍԻՐԱՆՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատարանը Ձեզ ծանուցում է, որ վերը նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով։

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +37410 51 18 13

Էլ. փոստ`