Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/4370/05/23 վարչական գործով դատական ծանուցագիր

15.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ք.Երևան, Գ. Նժդեհի 23, հեռ. +(37410)49-48-07/219/ Էլ. հասցե` k.zarikyan@court.am

ԴԴ-9-Ե-_____________
12-ը հունվարի, 2024թ
Երրորդ անձ Աննա Յոլչյանին
Երևան ք. Բաշինջաղյան փ. 1 նրբ., շ. 22, 23

Հարգելի տիկին Յոլչյան

ՎԴ/4370/05/23 վարչական գործով ըստ հայցի Իրինա Աբրահամյանի ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ 2023 թվականի մարտի 3-ի հայցվորի դիմումով ու կից փաստաթղթերով ներկայացված, բացառապես վերջինիս իրավատիրոջ իրավունքով պատկանող Երևանի Արղության փ. թիվ 9 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու մասին համապատասխան որոշում կայացնելուն և տվյալ գրանցումը կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, հրավիրվում է նախնական դատական նիստ 2024 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 14:40-ին, Վարչական դատարանի շենքում (քաղաք Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, թիվ 11 դատական նիստերի դահլիճ):
Վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:


Հարգանքով`

Վարչական դատարանի դատավոր
Կարեն Զարիկյան

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410494807

Էլ. փոստ`