Թիվ ԵԴ2/31612/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
16.01.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ԴԴԱ - 8.2
Քաղաքացիական գործով պատասխանող՝
Ջուլետտա Հակոբի Մովսիսյան
/ ք.Երևան, Բաղրամյան փողոց, 62 շենք,բն.45/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /նախագահությամբ դատավոր Ա.Պետրոսյան/ վարույթում գտնվող թիվ ԵԴ2/31612/02/23 քաղաքացիական գործով՝ ըստ հայցիՄարինա Շախրամանյանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Մարատ Սերյոժայի Ճուղուրյանի և Ջուլետտա Հակոբի Մովսիսյանի՝ փաստացի տիրապետման ուժով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, հրավիրվել է նախնական դատական նիստ:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունի նստավայր` ք. Երևան Մ. Խորենացու 162 Ա հասցեում (2-րդ հարկ, թիվ 2 նիստերի դահլիճ) թիվ ԵԴ2/31612/02/23 քաղաքացիական գործով 21.02.2024թվականին, ժամը 15:15-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև erebuni@court.am էլեկտրոնային հասցեով, 010-576-631 (102):
Դատավորի օգնական՝ Լ. Պետրոսյան
Հասցե` ք. Երևան, Խորենացու 162 Ա
Հեռ..` 010576631/102/
Էլ. փոստ`