Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՇԴ/8518/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում Պատասխանող՝ Ռուզաննա Ռաֆիկի Սուքիասյանին

18.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 99-րդ հոդվածի 3-րդ մաս


ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
Հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7, էլ. փոստ` shirak@court.am, Հեռ. 0312-5-0183

ԴԴ-25-
Գործ ՇԴ/8518/02/23
«17» հունվարի 2024թ.

Թիվ ՇԴ/8518/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

Պատասխանող՝ Ռուզաննա Ռաֆիկի Սուքիասյանին
Շիրակի մարզ, ք. Գյումրի, Ռուսթավելու փ., տ. 95

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Միշա Էլոյան) 11.12.2023թ. որոշմամբ վարույթ է ընդունվել քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Հասմիկ Ռաֆիկի Պետրոսյանի ընդդեմ Ռուզաննա Ռաֆիկի Սուքիասյանի, երրորդ անձ՝ ՀՀ Արդարադատության նախարարության Շիրակի մարզի «Գյումրի» նոտարական տարածքի նոտար՝ Ռոբերտ Մուկուչյանի՝ տիրապետման փաստով անշարժ գույքի նկատմամբ՝ ժառանգություն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, որն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Նույն դատարանը 12.01.2024թ. որոշում է կայացրել նախնական դատական նիստ նշանակելու մասին, որը ևս օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ: Նշված որոշման համաձայն՝ սույն քաղաքացիական գործով հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 2024 թվականի փետրվարի 12-ին, ժամը 16:15-ին, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում(ք. Գյումրի, Անկախության հր.7 ):
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Գյումրի, Անկախության հր.7):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Դատավորի օգնական Գ. Ջանոյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Անկախության հր․ 7

Հեռ..` 031250183

Էլ. փոստ`