Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԹԻՎ ՇԴ/1796/02/22 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ

18.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղ. դատ. օր. 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Կարեն Գրիգորյանին
(ք.Երևան, Նորք Մարաշ 5 փող., տուն 17Ա)

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.12.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվոր Սաշա Գրիգորյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը դատարանի 12.06.2023 թվականի վճռի դեմ թիվ ՇԴ/1796/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Սաշա Գրիգորյանի ընդդեմ Ռուբեն Գրիգորյանի, Թամարա Գրիգորյանի, Կարինե Գալստյանի, Ռուզաննա Վարդանյանի, Սամվել Սրապյանի և Կարեն Գրիգորյանի՝ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Գործով պատասխանող Կարեն Գրիգորյանի վերջին հայտնի բնակության վայրը` ք.Երևան, Նորք-Մարաշ 5 փող., տուն 17Ա հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (350)):



Դատավորի օգնական Ս.Հակոբյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08-/350/

Էլ. փոստ`