Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/10270/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս +37410 494811 337

19.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

№ ԴԴԱ-2 - _____________
«___» ___________ 2023թ.

Էդմոն Կարենի Պետրոսյանին
(ք. Երևան, Առաքելյան փ., 21 տուն)

Քաղաքացիական գործի համարը` ԵԴ/10270/02/21:
Կողմերը և պահանջը` ըստ հայցի Արմինե Լյովայի Մկրտումյանի ընդդեմ <<Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո>> ՀԿ-ի՝ ապահովագրական հատուցման ենթակա գումարը բռնագանձելու պահանջի մասին, 27.10.2023թ. վճռի դեմ:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ (հիմք` 15.12.2023 թվականի որոշումը):

Ի գիտություն` Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` վճռի դեմ ներկայացված բողոքով` վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը (հիմք` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ):

Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:


Առդիր՝ որոշումը` 3 էջից:


Դատավորի օգնական՝ Լ. Սաֆարյան



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ ԵԴ/10270/02/21

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15.12.2023թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը
(այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան), հետևյալ կազմով՝

նախագահող դատավոր Ս. Սահակյան,
դատավոր Մ. Հարթենյան,
դատավոր Լ. Գրիգորյան,

քննության առնելով թիվ ԵԴ/10270/02/21 քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև` Դատարան) 27.10.2023թ. վճռի դեմ երրորդ անձ Արմեն Հովհաննիսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանը (նախագահությամբ դատավոր Տ. Ստեփանյանի), քննության առնելով թիվ ԵԴ/10270/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Արմինե Մկրտումյանի ընդդեմ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի, պատասխանող կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Էդմոնդ Կարենի Պետրոսյանի, Արմեն Հրաչիկի Հովհաննիսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, 27.10.2023թ. վճռով հայցը բավարարել է:
Վճիռը դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվել է 27.10.2023թ.
Վերոնշյալ վճռի դեմ երրորդ անձ Արմեն Հովհաննիսյանի ներկայացուցիչը 20.11.2023թ. վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան:
Վերաքննիչ դատարանում գործը ստացվել է 30.11.2023թ., դատական կազմին է հանձնվել 01.12.2023թ.։
Բողոք բերած անձը միջնորդել է Վերաքննիչ դատարանին պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգել, անդրադառնալ վերջնական դատական ակտով և ի հիմնավորումն միջնորդության նշել է, որ երրորդ անձ Արմեն Հովհաննիսյանը ծանր հիվանդ է և ՀՀ Արարատ մարզի «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից տրված տեղեկանքի համաձայն՝ Արմեն Հովհաննիսյանի մոտ ախտորոշվել է ենթաստամոքսային գեղձի գլխիկի ադենոկարցինոմա չորրորդ ստադիյա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողներն իրավունք ունեն դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար:
Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողները պարտավոր են ներկայացնել պետական տուրքի վճարման գծով իրեն վերապահված արտոնությունները հաստատող փաստաթղթերը:
Նույն օրենքի 21-րդ հոդվածի «դ» կետի համաձայն` պետական տուրքի գծով կարող է սահմանվել նաև «պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում» արտոնությունը:
Նույն օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:
Վերոհիշյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ սույն գործով «պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում» արտոնությունը երրորդ անձի համար կարող է սահմանվել` հաշվի առնելով նրա գույքային դրությունը, ընդ որում, երրորդ անձը պարտավոր է ներկայացնել այդ արտոնությունը հաստատող փաստաթղթեր, որոնք վերաբերում են իր գույքային դրությանը:
Տվյալ դեպքում բողոք բերած անձը՝ որպես պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ ներկայացված միջնորդության հիմնավորում, վերաքննիչ բողոքին կցել է ՀՀ Արարատ մարզի «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից տրված 17.11.2023թ. տեղեկանքն առ այն, որ Արմեն Հովհաննիսյանը գտնվել է դիսպանսեր հսկողության տակ «Վեդու ԲԿ» ՓԲԸ օնկոլոգիական կաբինետում հետևյալ ախտորոշմամբ «Ենթաստամոքսային գեղձի գլխիկի ադենոկարցինոմա չորրորդ ստադիյա»:
Վերաքննիչ դատարանը վերը նշվածը բավարար է համարում սույն գործի շրջանակներում փաստելու բողոք բերած անձի ոչ բարվոք գույքային դրությունը:
Ելնելով վերոգրյալից՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ ներկայացված միջնորդությանը ենթակա է բավարարման:
Ուսումնասիրելով վերաքննիչ բողոքը և դրան կցված փաստաթղթերը՝ Վերաքննիչ դատարանը եզրակացնում է, որ բողոքը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու հիմքեր առկա չեն, հետևաբար վերաքննիչ բողոքը ենթակա է վարույթ ընդունելու:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ, 382-րդ հոդվածներով, 387-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Երրորդ անձ Արմեն Հովհաննիսյանի ներկայացուցչի միջնորդությունը` պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ, բավարարել, պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգել:
2. Թիվ ԵԴ/10270/02/21 քաղաքացիական գործով Դատարանի 27.10.2023թ. վճռի դեմ երրորդ անձ Արմեն Հովհաննիսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ
Ս. ՍԱՀԱԿՅԱՆ Մ. ՀԱՐԹԵՆՅԱՆ Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 494811 337

Էլ. փոստ`