թիվ ԳԴ1/0008/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին
21.01.2024
Քաղաքացիական գործով պատասխանող՝
Սիլվարդ Ալբերտի Հայրապետյանին,
ՀՀ Գեղարքունիքի մարզ, Ն.Գետաշեն, Վերին Դուրան թաղամաս, 8-րդ փողոց, տուն 45
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԳԴ1/0008/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի Արտակ Վաչագանի Հայրապետյանի ընդդեմ Սիլվարդ Ալբերտի Հայրապետյանի, իրավասու մարմին՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի՝ երեխաների բնակության վայրը հայցվորի բնակության վայրով սահմանելու պահանջի մասին:
Նշված քաղաքացիական գործով դատական ծանուցագիրն ուղարկվել է պատասխանող՝ Սիլվարդ Ալբերտի Հայրապետյանին, հայցադիմումում նշված ՀՀ Գեղարքունիքի մարզ, Ն.Գետաշեն, Վերին Դուրան թաղամաս, 8-րդ փողոց, տուն 45 հասցեով, սակայն դատարանը չի ստացել հետադաձ ծանուցում:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ճամբարակի նստավայրում (ՀՀ,Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ Նժդեհի 99/1)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Լ.ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ
Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ,Նժդեհի 99/1
Հեռ..` (0265) 2 22 77
Էլ. փոստ`