Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ1/1195/02/22 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին նուցում 95-րդ հոդվածի 6-րդ

22.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարություն 99-րդ հոդվածի 3-րդ նաս


ԴԴԱ-17- Ե
18 հունվարի 2024թ.

Հայցվոր՝ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի
ներկայացուցիչ Հարություն Չադրյանին
ք. Երևան, Ագաթանգեղոսի 2ա

Պատասխանողներ՝ Ռաֆիկ Անուշավանի Մաթևոսյանին
ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան, Բաբիկավան, թաղ. 2 3

Անուշավան Սերգեյի Մաթևոսյանին
ՀՀ Սյունիքի մարզ, գ.Սվարանց, 1 փ., տ. 5

Ռազմիկ Անուշավանի Մաթևոսյանին
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Սվարանց, 1 փ., տ. 5

Մասիս Անուշավանի Մաթևոսյանին
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Սվարանց, 1 փ., տ. 5

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ1/1195/02/22


Հայտնում եմ, որ թիվ ՍԴ1/1195/02/22 քաղաքացիական գործով 2024թ. հունվարի 18-ին նշանակված դատաքննության նիստը հետաձգվել և նշանակվել է 2024թ. փետրվարի 23-ին` ժամը 10:30-ին, ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում (հասցե`ք. Սիսիան, Գ.Նժդեհի 6)
Պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: 2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար»։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ «1. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ»։

Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:
Որպես ի գիտություն տեղեկացվում է, որ «Mulberry» համակարգում առկա էլեկտրոնային տվյալների շտեմարանում «Անուշավան Սերգեյի Մաթևոսյան» անձի վերաբերյալ տեղեկություններ դաշտում առկա է նշում մահացած լինելու վերաբերյալ: ՔԿԱԳ էլեկտրոնային տվյալների շտեմարանում մահվան ակտի չի գտնվել:
Միևնույն ժամանակ՝ Դատարանը որոշել է ՀՀ նոտարական պալատից պահանջել տեղեկատվություն Անուշավան Սերգեյի Մաթևոսյանի (անձնագիր՝ AM 0759446, ծնված՝ 10.01.1949թ., ՀԾՀ 2001490786) մահից հետո որևէ մեկի կողմից ներկայացվել է արդյո՞ք ժառանգություն ընդունելու վերաբերյալ դիմում. առկա է արդյո՞ք ժառանգական գործ, եթե առկա են նման տեղեկատվություն, ապա պատասխանին կից ներկայացնել նշված փաստաթղթերի պատճենները: Որոշումը կազմվել է առանձին դատական ակտի տեսքով և ուղարկվել Նոտարական պալատ: 18.01.2024թվականին հարցում է կատարվել ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալություն՝ Անուշավան Սերգեյի Մաթևոսյանի մահվան վերաբերյալ ակտի պատճենը ստանալու նպատակով:

Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Հ․ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ք,Սիսիան, Գ․ Նժդեհի 6

Հեռ..` 0283023882

Էլ. փոստ`