Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ՍնԴ/0103/02/23 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

23.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԹԻՎ ՍնԴ/0103/02/23 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Պատասխանող՝ Հովհաննես Վախթանգի Հովակիմյանին
(ՀՀ, ք. Երևան, Նոր Արեշ 22 փ․, 117 տուն)

ՀՀ սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 01․09․2023 թվականի որոշմամբ թիվ ՍնԴ/0103/02/23 քաղաքացիական գործն ըստ «Կոմսալ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Վահագն Մյասնիկի Բալաբեկյանի հայցի ընդդեմ Հովհաննես Վախթանգի Հովակիմյանի և Սոնա Խաչիկի Պետրոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, ընդունվել է վարույթ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝ ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Նույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 7-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Վերը նշվածը հաշվի առնելով Դուք ծանուցվում եք այն մասին, որ թիվ ՍՆԴ/0103/02/23 քաղաքացիական գործով ըստ «Կոմսալ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Վահագն Մյասնիկի Բալաբեկյանի հայցի ընդդեմ Հովհաննես Վախթանգի Հովակիմյանի և Սոնա Խաչիկի Պետրոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 2024 թվականի փետրվարի 06-ին, ժամը`15:00-ին,, քաղաք Երևան, Օտյան 53/2 հասցեում, դատական նիստերի դահլիճ թիվ 6, որտեղ Դուք հրավիրվում եք, որպես պատասխանող:

ԴԱՏԱՎՈՐ՝ Լ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Երվանդ Օտյան 53/2

Հեռ..` 010 74-28-60

Էլ. փոստ`