Թիվ ԵԴ2/30669/02/23 քաղաքացիական գործով Լիլիթ Վլադիմիրի Գասպարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
24.01.2024
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/30669/02/23
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
04 հոկտեմբերի 2023թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, ծանոթանալով «ԱյԴի Բանկ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված հայցադիմումին և կից փաստաթղթերին,
ՊԱՐԶԵՑ
«ԱյԴի Բանկ» ՓԲ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Էդիկ Հրանտի Գասպարյանի, Լիլիթ Վլադիմիրի Գասպարյանի՝ գումարի բռնագանձման, բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին, որը նույն օրը մակագրվել է դատավոր Ա. Մկրտչյանին:
Հայցադիմումը և կից փաստաթղթերը դատավորի աշխատակազմին են հանձնվել 25.09.2023թ.:
Ներկայացված հայցադիմումում պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջները, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 127-րդ և 200-րդ հոդվածներով, դատարանը
ՈՐՈՇԵՑ
Հայցադիմումն ընդունել վարույթ:
Որոշումն ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա
Հեռ..` 01051813
Էլ. փոստ`