Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ 4048/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

24.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրվասաության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող՝ Մերի Սերյոժայի Ամիրաղյանին
(Հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Տերյան փող., 1/7


Տեղեկացվում է, որ ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան բանկ ՓԲ ընկերության ընդդեմ Մերի Սերյոժայի Ամիրաղյանի, Սերյոժա Ռևազի Ամիրաղյանի, Մհեր Սերյոժայի Ամիրաղյանի, Վարդան Սերյոժայի Ամիրաղյանի և Արևիկ Անաստասի Ջաղինյանի՝ ընդհանուր սեփականությունից բաժինն առանձնացնելու պահանջի մասին թիվ ՏԴ/4048/02/23 քաղաքացիական գործով 22.01.2024 թվականին դատարան է մուտքագրվել հայցվորի կողմից հայցից հրաժարվելու վերաբերյալ դիմում:
Հայցից հրաժարվելու վերաբերյալ դիմումը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով 2024 թվականի փետրվարի 01-ին, ժամը 12:00-ին հրավիրել դատական նիստ՝ ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի նստավայրում (հասցե՝ ք. Իջևան, Նալբանդյան 1/1, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15

Հեռ..` +374-0268-2-71-30

Էլ. փոստ`