Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/48296/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

24.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի, 5-րդ մասի համաձայն

Էլմիրա Խատայանին
/ՀՀ ք. Երևան, Նուբարաշեն 6 փող., 150 շ., 38 բն./

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում նախնական դատական նիստ է նշանակվել 2024թ հունիսի 05-ին, ժամը 14:30-ին քաղաքացիական գործով ըստ «Հայէկոնոմբանկ» ԲԲ ընկերության ընդդեմ Վլադիմիր Գրիգորի Խատայանի, երրորդ անձիք՝ Գրիգոր Վլադիմիրի Խատայան, Մարատ Գրիգորի Խատայան, Էլմիրա Գրիգորի Խատայանի` ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Դուք ծանուցվում եք` որպես երրորդ անձ ներկայանալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան /Աջափնյակ նստավայր-2, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դահլիճ 4/:
Ձեզ է ուղարկվում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 15.01.2024 թվականի որոշումը` կասեցված քաղաքացիական գործը վարույթ ընդունելու, գործի վարույթը վերսկսելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին:
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Դատական նիստի ժամանակ և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Հասցե` ՀՀ ք. Երևան, Հալաբյան 41ա, 10-րդ հարկ

Հեռ..` 511813/408/

Էլ. փոստ`