Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հա․ ԵԴ2/32001/02/23 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը Դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում

24.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիակա
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95,99 հոդվածներով

Հա. ԵԴ2/32001/02/23 քաղաքացիական գործով

Պատասխանողներ՝ Ալիսա Սարգսի Հակոբյանին
(Հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Մ․Ավետիսյան 2 փողոց, 13ա շենք, բնակարան 24)
Մանուկ Սարգսի Գևորգյանին
(Հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Մ․Ավետիսյան 2 փողոց, 13ա շենք, բնակարան 24)
Սարգիս Մանուկի Գևորգյանին
(Հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Մ․Ավետիսյան 2 փողոց, 13ա շենք, բնակարան 24)
Ալիսա Հակոբի Գևորգյանին
(Հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Մ․Ավետիսյան 2 փողոց, 13ա շենք, բնակարան 24)
Անուշիկ Յաշայի Ավանեսյանին
(Հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Մ․Ավետիսյան 2 փողոց, 13ա շենք, բնակարան 24)

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


Հարգելի դատավարության մասնակից(ներ)

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) վարույթում է գտնվում ըստ հայցի <<Կրեդո Ֆինանս>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Ալիսա Սարգսի Հակոբյանի, Մանուկ Սարգսի Գևորգյանի, Սարգիս Մանուկի Գևորգյանի, Ալիսա Հակոբի Գևորգյանի և Անուշիկ Յաշայի Ավանեսյանի՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին հա. ԵԴ2/32001/02/23 քաղաքացիական գործը։
Միաժամանակ ծանուցվում եք առ այն, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 21․03․2024 թվականին ժամը 10։00-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրի (հասցե` ՀՀ, ք.Երևան, Մ.Խորենացի 162Ա) դատական նիստերի թիվ 7 դահլիճում:
Վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես դատավարության մասնակից, նշված օրը և ժամին վերոնշյալ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ․
- ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող վավեր փաստաթղթով և դրանց պատճեններով,
- իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի ներկայացուցիչ հանդիսանալու փաստը հիմնավորող վավեր փաստաթղթերով և դրանց պատճեններով,
- որպես գործին մասնակցող անձի ներկայացուցիչ հանդես գալու դեպքում՝ անձը և պատշաճ լիազորությունները հավաստող փաստաթղթերով և դրանց պատճեններով:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Սույն քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ տեղում:
Դատարանը պարզաբանում է նաև, որ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 180-րդ հոդվածի՝ Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`
(…)
11) ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Առդիր` Դատարանի 19․12․2023 թվականի <<Նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ>> որոշումը՝ 2 թերթից:

Դատավոր Ա. Օհանյանի օգնական` Ն. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք․Երևան․ Մ․Խորենացու 162Ա

Հեռ..` +374 (10) 57-66-13

Էլ. փոստ`