Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/6227/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

Պատասխանող՝ Ռոբերտ Մնացականի Մկրտչյան

Հասցեն՝ ՀՀ, ք․ Երևան, Արշակունյաց 200



ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ



Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր՝ Էդ. Ամալյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/6227/02/23 ուսումնասիրելով քաղաքացիական գործն ըստ հայցի` Լևոն Արթուրի Մարգարյանի ընդդեմ պատասխանողներ՝ Անուշ Արտավազդի Ամիրխանյանի, Ռոբերտ Մնացականի Մկրտչյանի, Էդուարդ Մնացականի Մկրտչյանի, Հասմիկ Համլետի Ներսիսյանի, երրորդ անձ՝ Հայասատանի Հանրապետության կադաստրի պետական կոմիտեի՝ որպես շինծու գործարք՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք՝ անշարժ գույքի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու և շինծու գործարքի անվավերության հեռևանքներ կիրառելու պահանջների մասին

Դուք, Ձեր անձը հաստատող փաստաթղթով որպես պատասխանող /հայցվոր, հայցվորի ներկայացուցիչ, դիմող, դիմողի ներկայացուցիչ, հակընդդեմ պատասխանող, հակընդդեմ պատասխանողի ներկայացուցիչ,երրորդ անձի ներկայացուցիչ/, 2024թ. հունիսի 24-ին, ժամը 12:00-ին հրավիրվում եք Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրի վարչական շենք՝ դատավոր Էդ. Ամալյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/6227/02/23 քաղաքացիական գործով նախնական դատական նիստին մասնակցելու համար:

Դատական նիստերի դահլիճ թիվ 10

Ծանուցագիրը ստացա անձամբ----------------------------------------------------------------------------------------

Դատարանի հասցեն՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10



Դատավորի գործավար` Լ. Պետրոսյան

Գործ ԵԴ/6227/02/23


Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
քաղաքացիական գործով նախնական դատական
նիստ նշանակելու մասին
12.12.2023թ. ք.Երևան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր` Էդ. Ամալյանս ուսումնասիրելով քաղաքացիական գործն ըստ հայցի` Լևոն Արթուրի Մարգարյանի ընդդեմ պատասխանողներ՝ Անուշ Արտավազդի Ամիրխանյանի, Ռոբերտ Մնացականի Մկրտչյանի, Էդուարդ Մնացականի Մկրտչյանի, Հասմիկ Համլետի Ներսիսյանի, երրորդ անձ՝ Հայասատանի Հանրապետության կադաստրի պետական կոմիտեի՝ որպես շինծու գործարք՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք՝ անշարժ գույքի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու և շինծու գործարքի անվավերության հեռևանքներ կիրառելու պահանջների մասին

Պ Ա Ր Զ Ե Ց Ի
Հայցվորի ներկայացուցիչը 15․02․2023-ին հայց է ներկայացրել դատարան։
Դատարանի /Դատավոր՝ Ա․ Սաֆարյան/ 01.03.2023թ.-ի որոշմամբ հայցադիմումը վերադարձրել է հայցվորին:
Հայցվորը վերացրել է հայցադիմումի թերությունները և 15.05.2023թ-ին հայցադիմումը կրկին ներկայացրել է դատարան: Հայցադիմումը 15.05.2023թ-ին մակագրվել է դատավոր Էդ. Ամալյանին, դատավորի աշխատակազմին է հանձնվել 19.05.2023թ-ին:
Դատարանի 29.05.2023թ-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի նույն օրվա մեկ այլ որոշմամբ հայցվորի՝ հայցի ապահովման միրոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է։
18․08․2023թ․-ին հայցվորը կրկին ներկայացրել է միջնորդություն հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ։
Դատարանի /դատավոր՝ Ե․Եսոյան/ 25․08․2023թ․-ի որոշմամբ հայցվորի հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերաբերյալ մերժվել է։
Դատարանի 28.09.2023թ. որոշմամբ հայցվորի՝ հայցի ապահովման միրոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, մերժվել է։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն` հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, ծանուցագիրը, հայցադիմումը և կից փաստաթղթերը ուղարկվել են պատասխանողներիին և երրորդ անձին:
Պատասխանողներ Հասմիկ Ներսիսյանը, Էդուարդ Մկրտչյանը, Անուշ Ամիրխանյանը և երրորդ անձ՝ ՀՀ կադաստրի կոմիտեն հայցադիմումը և կից փաստաթղթերը ստացել են և հայցադիմումի պատասխան, հակընդդեմ հայցադիմում չեն ներկայացրել, իսկ պատասխանող Ռոբերտ Մնացականի Մկրտչյանին ուղարկված հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշման օրինակը, ծանուցումը վերադարձվել են դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝
1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով.
Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո յոթերորդ օրն անձը համարվում է ծանուցված:
Դատարանը 16.11.2023թ-ին պատասխանող՝ Ռոբերտ Մնացականի Մկրտչյանի դատական ծանուցագրերը տեղադրել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ուստի օրենսդրությամբ նախատեսված գործողությունները կատարելուց հետո` 24.11.2023թ-ի դրությամբ պատասխանողը համարվել է ծանուցված:
Պատասխանողի Ռոբերտ Մնացականի Մկրտչյանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված կարգով հայցադիմումի պատասխան, հակընդդեմ հայցադիմում չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Տվյալ դեպքում հիմք ընդունելով այն հանգամանքը, որ սույն քաղաքացիական գործով կատարվել են դատավարական անհրաժեշտ գործողությունները, իսկ Պատասխանողների և երրորդ անձի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, իսկ պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվել է հետևաբար Դատարանը գտնում է, որ պետք է որոշում կայացնել նախնական դատական նիստ նշանակելու մասին, որը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ, 166-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածների պահանջներով՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի

Թիվ ԵԴ/6227/02/23 քաղաքացիական գործով հայցի Լևոն Արթուրի Մարգարյանի ընդդեմ պատասխանողներ՝ Անուշ Արտավազդի Ամիրխանյանի, Ռոբերտ Մնացականի Մկրտչյանի, Էդուարդ Մնացականի Մկրտչյանի, Հասմիկ Համլետի Ներսիսյանի, երրորդ անձ՝ Հայասատանի Հանրապետության կադաստրի պետական կոմիտեի՝ որպես շինծու գործարք՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք՝ անշարժ գույքի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու և շինծու գործարքի անվավերության հեռևանքներ կիրառելու պահանջների մասին, նախնական դատական նիստը նշանակել 22.01.2024թ.-ին, ժամը՝ 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրի վարչական շենքում /հասցե՝ ք. Երևան, Հր. Ներսիսյան 10/:
Դատական նիստին հրավիրել կողմերին:
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ԴԱՏԱՎՈՐ՝ ԷԴ. ԱՄԱԼՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 010-20-00-11

Էլ. փոստ`