Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՐԱԴ/0707/02/23 քաղաքացիական գործով ծանուցագիր

26.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 5-րդ մաս



№ ԴԴ – 9.2 – Ե-
Գործ N ԱՐԱԴ/0707/02/23
26 հունվարի 2024թ.


Սոնյա Նորայրի Սարգսյանին
/հասցեն՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Աշտարակ, Ս. Շահազիզի փող., տուն 61/

Պատճենը՝ Նարինե Բագրատի Սարգսյանին
/հասցեն՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Ս. Շահազիզի փող., տուն 134/



Տեղեկացվում է, որ ՀՀ սնանկության դատարանի կողմից 18.05.2023թ. կայացրած որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԱՐԱԴ/0707/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի Նելլի Բագրատի Սարգսյանի ընդդեմ Բագրատ Գրիշայի Սարգսյանի և ««ԷԿԼՕՖ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ գրավի պայմանագիրն անվավեր ճանաչելու և գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին:
Նշված քաղաքացիական գործը քննվում է Դատարանի վարույթում գտնվող՝ «Անահիտ և Լիլիթ» ՍՊԸ-ի սնանկության վերաբերյալ թիվ ՍնԴ/1836/04/21 սնանկության գործի շրջանակներում՝ որպես առանձին գործ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատաքննության ավարտը, իսկ սույն օրենսգրքի 41-րդ և 42-րդ գլուխներով նախատեսված կարգով քննվող գործերով՝ մինչև եզրափակիչ դատական ակտի հրապարակումը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են ներգրավվել գործին իրենց միջնորդության հիման վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե առաջին ատյանի դատարանը գտնում է, որ դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել որոշակի անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ապա ծանուցում է տվյալ անձանց` որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու նրանց իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե գործին մասնակցող անձը գտնում է, որ դատական ակտը անխուսափելիորեն ազդելու է որոշակի անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ապա կարող է առաջին ատյանի դատարանին ներկայացնել տվյալ անձին որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու միջնորդություն:

Դատարանն գտնում է, որ սույն գործով կայացվող վերջնական դատական ակտը կարող է ազդել Ձեր իրավունքների և պարտականությունների վրա, ուստի Դուք կարող եք միջնորդություն ներկայացնել Դատարան՝ Ձեզ որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու մասին:



ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` ք.Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` +37498393737

Էլ. փոստ`