Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԳԴ/3774/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

26.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

Սարգիս Վանիբեկի Զախարյանին
/Գեղարքունիքի մարզ,Գեղհովիտ, 2 փող., տուն 9/

Քաղաքացիական գործ՝ ԳԴ/3774/02/23


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.11.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել «Հայաստանի Ապահովագրողների բյուրո» ՀԿ-ի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԳԴ/3774/02/23 քաղաքացիական գործով / ըստ հայցի «Հայաստանի Ապահովագրողների բյուրո» ՀԿ-ի ընդդեմ Սամվել և Սարգիս Զախարյանների՝ գումարի բռնագանձման պահանջի մասին/ կայացված 05.10.2023 թվականի վճռի դեմ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ «Գեղարքունիքի մարզ, Գեղհովիտ 2 փող., տուն 9» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «Տեղափոխված» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (330):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` 010-49-48-11, 330

Էլ. փոստ`