Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍԴ2/0032/02/21 քաղաքացիական գործով դատական նիստի վերաբերյալ հրապարակային ծանուցում

27.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2, հեո.(0285) 5-29-03

Պատասխանող՝ Սաթենիկ Հովհաննեսի Կարագոզյանին
ՀՀ, Սյունիքի մարզ, ք․Մեղրի, Զ․Անդրանիկի փ․, տ․ 8

Թիվ ՍԴ2/0032/02/21 քաղաքացիական գործով ըստ հայցի Արթուր Մարտիկի Խաչատրյանի, Գոհար Հասմիկի Նորավյանի՝ ընդդեմ Սաթենիկ Հովհաննեսի Կարագոզյանի՝ Մեղրի համայնքի Զ․Անդրանիկի փողոցի թիվ 8 բնակելի տան մասը կազմող 24,4 քմ մակերեսով խանութի և դրա սպասարկման համար նախատեսված 30,74 քմ հոսամասի նկատմամբ հայցվորների սեփականության իրավունքը ճանաչելու և որպես հետևանք՝ Մեղրի նոտարական տարածքում վավերացված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասիննախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024 թվականի փետրվարի 27-ին,ժամը՝ 11։40-ին, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի , Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում:
Դուք հրավիրվում եք նախնական դատական նիստին որպես պատասխանող։
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Քաղաքացիական գործին վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www. datalex.am դատական տեղեկատվական կայքից:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Մ․ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2

Հեռ..` (0285) 5-29-03

Էլ. փոստ`