Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/39467/02/23 գործով շարժական գույքը տիրազուրկ ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին հաղորդագրություն

29.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 244 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ սույն գլխով նախատեսված գործի նախապատրաստումը դատաքննությանն իրականացվում է նախնական դատական նիստում: Նախնական դատական նիստի ընթացքում առաջին ատյանի դատարանը՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակում տվյալ գույքը տիրազուրկ ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Ա.Վարդանյան) 2024թ. դեկտեմբերի 05-ի որոշմամբ վարույթ է ընդունվել Հայկարամ Գուրգենի Հարությունյանի՝ շարժական գույքը տիրազուրկ ճանաչելու և դիմողի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին դիմումը:

Տիրազուրկ ճանաչվող գույքի տարբերակիչ հատկանիշներն են՝
Տեսակը՝ Թեթև մարդատար,
Մակնիշ՝ NISSAN X-TRAIL 2.0
Նույնացման համարը՝ NT30-134919
Գույնը՝ Սև
Թողարկման տարեթիվը՝ 2004թ.,
Պետհամարանիշ՝ 42PR777,
Սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական՝ 01BB803221,
Հաշվառման վկայագիր՝ KB803248:

Խնդրում եմ հնարավորինս սեղմ ժամկետում ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ներկայացնել գույքի վերաբերյալ տեղեկություններ


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)

Էլ. փոստ`