Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ1/0016/02/19 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին նուցում 95-րդ հոդվածի 6-րդ

30.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարություն 99-րդ հոդվածի 3-րդ նաս


ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈւՐ
ԻՐԱՎԱՍՈւԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

3502 ՀՀ Սյունիքի մարզ ք.Սիսիան,Գ․ Նժդեհի 6, հեռ. 0283- 2-32-20, e-mail sisian@court.am

ԴԴԱ-17- Ե-
30 հունվարի 2024թ.
Հայցվոր «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ին
ք. Երևան, Չարենցի 12 թիվ 53, 1-5

Պատասխանողներ՝
Սնեժանա Մարսելի Դանիելյանին
ՀՀ Սյունիքի մարզ, գ.Ծղուկ, 1փ., 13/2տ

Մարսել Հովսեփի Դանիելյանին
ՀՀ Սյունիքի մարզ, Սիսիան, Սյունիքի փ., 4տ

Տատյանա Սերգեևնա Ռեբրովային
ՀՀ Սյունիքի մարզ, գ.Ծղուկ, 1փ., 13/2տ

Հովսեփ Մարսելի Դանիելյանին
ՀՀ Սյունիքի մարզ, գ.Ծղուկ, 1փ., 27/1

Դիաննա Մարսելի Դանիելյանին
ՀՀ Սյունիքի մարզ, գ.Ծղուկ, 1փ., 13/2տ

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ1/0016/02/19

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ
Հայտնում եմ, որ թիվ ՍԴ1/0016/02/19 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 2024 թվականի փետրվարի 29-ին, ժամը 16:30-ին՝ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիան նստավայրում (հասցեն` ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Գ. Նժդեհի 6):
Միաժամանակ Հայցվորին տեղեկացվում է, որ 18.12.2023 թվականին Դատարան մուտքագրված «Միջնորդության» վերնագրված (ըստ որի՝ Հայցվորը պնդում է, որ ծանուցել է պատասխանողներին բնակարանը ձեռքբերելու նախապատվության վերաբերյալ) փաստաթղթին կից ներկայացվող նյութերի ցանկում նշված է, որ ներկայացվում է սույն գործով փորձաքննության արդյունքների մասին պատասխանողներին ուղարկված ծանուցումը, փոստային անդորրագրերը և լիազորագրի բնօրինակը, մինչդեռ կից ներկայացված փաստաթղթերում ծանուցագրի օրինակ առկա չէ/կցված չէ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն թիվ ՍԴ1/0016/02/19 քաղաքացիական գործով կից ուղարկվում է «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024թ. հունվարի 30-ի որոշումը:

Դատավորի գործավար Ն.Հայրապետյան

Հասցե` ք,Սիսիան, Գ․ Նժդեհի 6

Հեռ..` 0283023882

Էլ. փոստ`