Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/2214/02/19 քաղաքացիական գործով Պատասխանող Տարիել Պողոսյանի վերաբերյալ հրապարակային ծանուցում:

31.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս






ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


Թիվ ԵԴ/2214/02/19 քաղաքացիական գործով
Պատասխանող Տարիել Պողոսյանին
/Հասցե՝ Արագածոտնի մարզ, Թալին տարածաշրջան,
Արագակավան գյուղ, 8 փող., տուն 13/

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Ս.ՈՒլիխանյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/2214/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի Անյուտա Հակոբի Մանուկյանի ընդդեմ Տարիել Համբարձումի Պողոսյանի՝ սեփականատիրոջ իրավունքների խախտումը վերացնելու պահանջի մասին:
Սույն քաղաքացիական գործով Դուք կանչվում եք որպես պատասխանող:
Վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակված է 2024 թվականի հունիսի 10-ին, ժամը 10:30-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում /հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, թիվ 2 դատական նիստերի դահլիճ, հեռ. +(374) 24-36-35, էլ.փոստ՝ civ.yerevan@court.am/:
Նշված օրը և ժամին վերոնշյալ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ Ձեր անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ԷԼ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 24-36-35

Էլ. փոստ`