Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԳԴ4/0106/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

31.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


պատասխանող Համլետ Սամվելի Առաքելյանին
՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Վարսեր, 1-ին փողոց, 2-րդ նրբ., տուն 2

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «ԱյԴի Բանկ» ՓԲ ընկերության ընդդեմ Համլետ Սամվելի Առաքելյանի, երրորդ անձինք՝ Սուսաննա Վարազդատի Մելքոնյան, Հովիկ Սամվելի Առաքելյան, Հրանուշ Ալեքի Առաքելյան, Սամվել Վալոդի Առաքելյան և Հովհաննես Սամվելի Առաքելյան՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքերից պարտապանի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու նպատակով բաժնեմասն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ճամբարակի նստավայրում (ՀՀ,Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ Նժդեհի 99/1)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Լ.ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ,Նժդեհի 99/1

Հեռ..` (0265) 2 22 77

Էլ. փոստ`