Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ3/0372/02/19 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին նուցում 95-րդ հոդվածի 6-րդ

01.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարություն 99-րդ հոդվածի 3-րդ նաս

Պատասխանող՝ Մարատ Դավթի Հովակիմյանին
ՀՀ Սյունիքի մարզ, Սիսիան, Բռնակոթ, 12 փ․, 1 նրբ․, 4 տ․

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ3/0372/02/19


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ
Հայտնում եմ, որ թիվ ՍԴ3/0372/02/19 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 2024թ. փետրվարի 27-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում (հասցե` ք.Սիսիան, Գ. Նժդեհի 6):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն թիվ ՍԴ3/0372/02/19 քաղաքացիական գործով կից ուղարկվում է «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի փետրվարի 01-ի որոշումը:



Դատավորի գործավար Ն.Հայրապետյան

Հասցե` ք,Սիսիան, Գ․ Նժդեհի 6

Հեռ..` 0283023882

Էլ. փոստ`