Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/35438/02/21քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

01.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵԴ/35438/02/21

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Պատասխանող՝ Միհրան Կարապետյան
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Նուբարաշեն 6 փողոց, 1/1-2



Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԸ
ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)

նախագահությամբ դատավոր՝ Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2023 թվականի նոյեմբերի 24-ին
դռնբաց դատական նիստում քննության առնելով «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Միհրան Սարգսի Կարապետյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործը
Պ Ա Ր Զ Ե Ց
1. «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Միհրան Սարգսի Կարապետյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի (դատավոր՝ Դ. Մխեյանի) կողմից 30.08.2021 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու և պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր՝ Դ. Մխեյանի) կողմից 30.08.2021 թվականին կայացվել է հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու և մերժելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր՝ Դ. Մխեյանի) կողմից 13.12.2021 թվականին կայացված վճռով հայցը մերժվել է:
Ընկերության կողմից 24.10.2022 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան։
Վերաքննիչ դատարանի 10․01․2023 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունվել է Վերաքննիչ դատարանի վարույթ, իսկ 17․04․2023 թվականի որոշմամբ որոշվել է վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով:
Վերաքննիչ դատարանի 2023 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է, թիվ ԵԴ/35438/02/21 քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 13.12.2021 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:
Քաղաքացիական գործը դատավոր Ա. Մուշեղյանին է մակագրվել 21.08.2023 թվականին, իսկ հիմնական գործը հանձնվել է 23.08.2023 թվականին:
Դատարանի դատավոր` Ա. Մուշեղյանիս կողմից 28.08.2023 թվականին կայացվել է քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշում:
Դատարանի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 4-ին, ժամը՝ 12:00-ին նշանակված դատական նիստի տեղի և ժամանակի մասին ծանուցված կողմերը դատական նիստին չեն ներկայացել, ինչպիսի պայմաններում Դատարանը ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասով՝ որոշել է դատական նիստն անցկացնել ծանուցված կողմերի բացակայությամբ: Դատական նիստի ընթացքում դատարանի կողմից իրականացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով սահմանված գործողությունները, հաշվի առնելով նույն դատավարության օրենսգրքի Գլուխ 57 կանոնները:
Միաժամանակ, Դատարանը նկատի ունենալով, որ կողմերը դատական նիստին չեն ներկայացել և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 6-րդ մասով, որոշում է կայացրել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնել առանձին դատական ակտի ձևով՝ այն ուղարկելով գործին մասնակցող անձանց: Հաջորդ դատական նիստը նշանակվել է 2023 թվականի նոյեմբերի 24-ին՝ ժամը 15:00-ին:
Դատարանի կողմից 04.10.2023 թվականին կայացվել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Ընկերության ներկայացուցչի կողմից 17.11.2023 թվականին Դատարան է ներկայացվել գրավոր դիրքորոշում ապացուցման պարտկանությունը բաշխելու մասին որոշման վերաբերյալ՝ կից փաստաթղթերով:
Դատարանի կողմից 2023 թվականի նոյեմբերի 24-ին՝ ժամը 15:00-ին նշանակված դատական նիստի տեղի և ժամանակի մասին ծանուցված գործին մասնակցող անձինք դատական նիստին չեն ներկայացել, ինչպիսի պայմաններում Դատարանի կողմից կայացվել է որոշում դատական նիստը վերջիններիս բացակայությամբ անցկացնելու վերաբերյալ: Դատական նիստի ընթացքում Դատարանի կողմից քաղաքացիական գործը դատաքննության նախապատրաստելուն ուղղված գործողություններ և գործը համարելով դատաքննության նախապատրաստված՝ որոշում է կայացվել այն դատաքննության նշանակելու մասին:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշվում են դատական նիստի ժամանակն ու վայրը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստն ավարտելու և դատաքննություն նշանակելու մասին որոշումը դատարանը երեք օրվա ընթացքում ուղարկում է նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:
Սույն քաղաքացիական գործով նշանակված նախնական դատական նիստերի ընթացքում պարզվել են հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը, վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ ինչպես նաև իրականացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված այլ դատավարական գործողություններ, հաշվի առնելով գործը նոր քննության ուղարկելու մասին որոշմամբ սահմանված ծավալը:
Նախնական դատական նիստի ընթացքում իրականացվել են գործի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:
Ելնելով վերոգրյալից, Դատարանը համարելով գործը դատաքննության նախապատրաստված՝ որոշում է նախնական դատական նիստն համարել ավարտված և գործը նշանակել դատաքննության:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 174-րդ, 188-րդ, 199-200-րդ և 413-րդ հոդվածներով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. ըստ հայցի «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Միհրան Սարգսի Կարապետյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԴ/35438/02/21 քաղաքացիական գործով հայտարարել նախնական դատական նիստն ավարտված և գործը նշանակել դատաքննության 2024 թվականի փետրվարի 9-ին՝ ժամը 15:00-ին:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հ. ներսիսյան 10

Հեռ..` ..

Էլ. փոստ`