Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/22528/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

02.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Թիվ ԵԴ2/22528/02/23 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր

Երրորդ անձ՝ Ալվարդ Ստեփանի Մախտարյանին
ՀՀ, ք. Երևան, Խաղաղ Դոնի փողոց, 23 շենք, բնակարան 394


Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ս. Երիցյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<ԱյԴի Բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Երվանդ Ստյոպայի Շանոյանի, երրորդ անձինք՝ Ղազար Վարդանի Մախտարյանի, Մարինե Վարդանի Մախտարյանի, Ռոզա Մկրտչի Մարտիրոսյանի, Ալվարդ Ստեփանի Մախտարյանի, Կարեն Ստյոպայի Շանոյանի, Օվսաննա Ստեփանի Շանոյանի, Վլադիմիր Ստեփանի Շանոյանի, Աստղիկ Ստեփանի Շանոյանի, Գևորգ Անդրանիկի Շանոյանի, Նարինե Վարդանի Շանոյանի, Ենոք Ստեփանի Շանոյանի՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքից պարտապանի բաժինն առանաձնացնելու, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Սույնով տեղեկացվում է, որ վերոնշյալ քաղաքացիական գործով դատական նիստ է հրավիրվել 2024 թվականի փետրվարի 15-ին, ժամը 11:45-ին (ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի թիվ 9 դահլիճ, հեռ. 51-18-13), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներից ելնելով՝ տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին՝ նշանակված ժամից 15 րոպե շուտ:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`