Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հա․ ԵԴ2/40433/02/23 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը Դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում

02.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (Էրեբունի նստավայր)
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95,99 հոդվածներով

Հա. ԵԴ2/40433/02/23 քաղաքացիական գործով

Պատասխանողներ՝ Արամ Զավենի Սարգսյանին
(հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Դրոյի փողոց, 4 շենք, բնակարան 48)


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում է գտնվում ըստ հայցի <<Լիգա Ինշուրանս>> ապահովագրական ՓԲԸ-ի ընդդեմ Արամ Զավենի Սարգսյանի և Արշակ Միշայի Առաքելյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին հա. ԵԴ2/40433/02/23 քաղաքացիական գործը:
Միաժամանակ ծանուցվում եք առ այն, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 01․03․2024 թվականին ժամը 14:00-ին:
Վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես դատավարության մասնակիցներ /հայցվոր, պատասխանող, գործին մասնակցող անձինք/, նշված օրը և ժամին վերոնշյալ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրի (հասցե` ՀՀ, ք.Երևան, Մ.Խորենացի 162Ա) դատական նիստերի թիվ 7 դահլիճ։
Սույն քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ տեղում:
Դատարանը պարզաբանում է նաև, որ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 180-րդ հոդվածի՝ Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` (…)
11) ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Առդիր՝ <<Պարզեցված վարույթը դադարեցնելու, գործը ընդհանուր հայցային վարույթի կարգով
քննելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին>> որոշումը <<2>> թերթից։

Դատավոր Ա. Օհանյանի օգնական՝ Ն.ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք․Երևան․ Մ․Խորենացու 162Ա

Հեռ..` +374 (10) 57-66-13

Էլ. փոստ`