Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հա. ԵԴ/13646/02/23 քաղաքացիական գործով պատասխանող <<Տելեկաբել>> ՍՊԸ ուղղված դատական ծանուցագիր:

02.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0008,ք. Երևան, Մ. Խորենացու 162ա, հեռ. (0037410) 57-66-35

02 փետրվարի 2024թ.

Հա. ԵԴ/13646/02/23 քաղաքացիական գործով
պատասխանող <<Տելեկաբել>> ՍՊԸ
/ք.Երևան, Մազմանյան 2/26/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ե.Եսոյանի վարույթում գտնվող ըստ հայցի <<Դոզարյոն>> տելեօպտիկ ընկերության ընդդեմ <<Հայկապ>> բանկ ՓԲ ընկերության և <<Տելեկաբել>> ՍՊ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի <<Հայկապ>> բանկ ՓԲ ընկերության ժամանակավոր ադմինիստրացիայի ընդդեմ <<Դոզարյոն>> տելեօպտիկ ընկերության՝ պատճառված վնասների բռնագանձման պահանջի մասին հա. ԵԴ/13646/02/23 քաղաքացիական գործով 2024թ. փետրվարի 02-ին, ժամը 10:30-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024թ-ի հունիսի 14-ին, ժամը 10:00-ին /դահլիճ N7/, ուստի խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ գործով նշանակված դատական նիստին կամ ապահովել Ձեր ներկայացուցչի պատշաճ ներկայությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 7-րդ օրն անձը համարվում է ծանուցված:

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162ա

Հեռ..` +374 10 57 66 35

Էլ. փոստ`