Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/11391/02/23 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում-ծանուցում

04.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Պատասխանող Դավիթ Կարենի Սոխակյանին
/ՀՀ, ք. Երևան, Լենինգրադյան փողոց, 23/12 շենք, 1 բնակարան/

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/11391/02/23 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:


ԵԴ/11391/02/23
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20.11.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Դավիթ Կարենի Սոխակյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Յունիբանկ» ԲԲԸ-ն 23.03.2023 թվականին հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Դավիթ Կարենի Սոխակյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Ա. Հովհաննիսյան) 06.04.2023 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
«Յունիբանկ» ԲԲԸ-ն 05.06.2023 թվականին կրկին է հայցադիմումը ներկայացրել դատարան:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 12.06.2023 թվականի որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ և որոշվել է գործը քննել պարզեցված վարույթի կարգով, որով վճռի հրապարակման օր է նշանակվել 12.10.2023 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 12.06.2023 թվականի որոշմամբ մերժվել է հայցվոր «Յունիբանկ» ԲԲԸ-ի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 12.10.2023 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/11391/02/23 քաղաքացիական գործով պարզեցված վարույթը դադարեցվել է, որոշվել է գործի քննությունն իրականացնել ընդհանուր հայցային կարգով և 20.11.2023 թվականին հրավիրել նախնական դատական նիստ:
Հայցվոր «Յունիբանկ» ԲԲԸ-ի ներկայացուցիչ Վ. Զախարյանը դիմելով դատարան, հայտնել է, որ «Յունիբանկ» ԲԲԸ-ի և Դավիթ Կարենի Սոխակյանի միջև 15.09.2021 թվականին կնքված թիվ 030beko4-5500 վարկային պայմանագրի համաձայն` «Յունիբանկ» ԲԲԸ-ն պատասխանողին տրամադրել է 228.000 ՀՀ դրամ վարկ՝ տարեկան 18 տոկոս տոկոսադրույքով, մինչև 15.09.2023 թվականը մարման ժամկետով:
Պայմանագրի 2.1.3 ենթակետով սահմանվել է, որ Բանկն իրավունք ունի վարկառուի կողմից Պայմանագրով նախատեսված ցանկացած դրույթի, պայմանի չկատարման դեպքում, անգամ այն պարագայում, եթե վարկառուն ուշացրել է սույն պայմանագրով իր կողմից ստանձնած որևէ պարտավորության կատարումն ավելի քան հինգ բանկային օրով, ... վարկառուին պահանջ ներկայացնել վարկի պարտքի և նրա նկատմամբ հաշվարկված տոկոսների, տույժերի վաղաժամկետ մարման վերաբերյալ և/կամ միակողմանիորեն դադարեցնել վարկային պայմանագրի գործողությունը:
Պայմանագրի 2.1.6 ենթակետի համաձայն՝ բանկն իրավունք ունի վարկի և տոկոսագումարների վճարումը սույն պայմանագրով նախատեսված ժամկետներում չկատարելու յուրաքանչյուր դեպքում վարկառուն բանկին վճարում է տույժ չմարված գումարների 4%-ի չափով՝ յուրաքանչյուր ուշացված օրվա համար:
Պայմանագրի 3.2 կետի համաձայն՝ բանկն իրավունք ունի նաև վարկառուին պարտավորությունների վաղաժամկետ կատարման պահանջ ներկայացնել, եթե վարկառուն խախտել է պայմանագրի որևէ դրույթ և/կամ վարկառուն ուշացրել է պայմանագրով նախատեսված որևէ պարտավորության կատարումը ավելի քան հինգ բանկային օրով:
Պատասխանող Դավիթ Կարենի Սոխակյանը պատշաճ չի կատարել պայմանագրով նախատեսված վարկի մարման պարտավորությունը, թույլ է տվել վարկի և տոկոսագումարների կետանց, որի հետևանքով գոյացել են ժամկետանց պարտավորություններ:
Պատասխանողը նախազգուշացվել է պարտավորությունը կատարելու վերաբերյալ, սակայն պահանջը վերջինիս կողմից չի կատարվել:
Պատասխանող Դավիթ Կարենի Սոխակյանի ընդհանուր պարտքը բանկի նկատմամբ 20.02.2023թ. դրությամբ կազմել է 260.304 ՀՀ դրամ, որից 75.123,50 ՀՀ դրամը՝ որպես ժամկետային վարկի գումար, 222,30 ՀՀ դրամը՝ որպես ժամկետային տոկոսի գումար, 144.761,20 ՀՀ դրամը՝ որպես ժամկետանց վարկի գումար, 33.995,40 ՀՀ դրամը՝ որպես ժամկետանց տոկոսի գումար, 6.201,60 ՀՀ դրամը՝ վարկային հաշվի սպասարկման գումար:
Հաշվի առնելով վերոգրյալը և վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ, 881-րդ և 887-րդ հոդվածները` հայցվոր «Յունիբանկ» ԲԲԸ-ի ներկայացուցիչ Վ. Զախարյանը դատարանին խնդրել է Դավիթ Կարենի Սոխակյանից հօգուտ «Յունիբանկ» ԲԲԸ-ի բռնագանձել 260.304 ՀՀ դրամ, սկսած հայցադիմումը դատարան ներկայացնելու օրվան հաջորդող օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, բայց ոչ ավել, քան պայմանագրի գործողության ժամկետի ավարտը՝ 03.06.2024թ., վարկի մնացորդի՝ 219.884,70 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել տոկոսներ՝ տարեկան 18 տոկոսի չափով, սկսած հայցադիմումը դատարան ներկայացնելու օրվան հաջորդող օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ժամկետանց վարկի՝ 144.761,20 ՀՀ դրամի և ժամկետանց տոկոսագումարի՝ 33.995,40 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել միանվագ ամսական տուգանք՝ ժամկետանց գումարի 4 տոկոսի չափով՝ հիմք ընդունելով թիվ 030beko4-5500 վարկային պայմանագրի 2.1.6 կետը, ինչպես նաև բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումարը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/11391/02/23 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի մարտի 26-ին` ժամը «10:00»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/11391/02/23 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի հետևյալ փաստերը՝
ա) կողմերի միջև պայմանագրից բխող պարտավորական իրավահարաբերությունների առկայության փաստը,
բ) պատասխանողների կողմից ստանձնած պարտավորությունների խախտում թույլ տալու, կետանցի առկայության փաստերը,
գ) պայմանագրից բխող ընդհանուր պարտքը 260.304 ՀՀ դրամ կազմելու փաստը, որից 75.123,50 ՀՀ դրամը՝ որպես ժամկետային վարկի գումար, 222,30 ՀՀ դրամը՝ որպես ժամկետային տոկոսի գումար, 144.761,20 ՀՀ դրամը՝ որպես ժամկետանց վարկի գումար, 33.995,40 ՀՀ դրամը՝ որպես ժամկետանց տոկոսի գումար, 6.201,60 ՀՀ դրամը՝ վարկային հաշվի սպասարկման գումար,
դ) վարկի մնացորդը 219.884,70 ՀՀ դրամ կազմելու և սկսած հայցադիմումը դատարան ներկայացնելու օրվան հաջորդող օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, բայց ոչ ավել, քան պայմանագրի գործողության ժամկետի ավարտը՝ 03.06.2024թ., վարկի մնացորդի՝ 219.884,70 ՀՀ դրամի նկատմամբ տարեկան 18 տոկոսի չափով տոկոսներ հաշվեգրելու հիմքերի առկայության փաստը,
դ) սկսած հայցադիմումը դատարան ներկայացնելու օրվան հաջորդող օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ժամկետանց վարկի՝ 144.761,20 ՀՀ դրամի և ժամկետանց տոկոսագումարի՝ 33.995,40 ՀՀ դրամի նկատմամբ միանվագ ամսական տուգանքի՝ ժամկետանց գումարի 4 տոկոսի չափով, հաշվեգրելու հիմքերի առկայության փաստը:
3.2. Պատասխանողը պետք է ապացուցի իր պարտավորությունների՝ սահմանված կարգով պատշաճ կատարված լինելու փաստը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 26.03.2024 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 010 24-01-61

Էլ. փոստ`