Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/4768/02/23 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում-ծանուցում

04.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Պատասխանող Էդուարդ Վլադիմիրի Հայրապետյանին
ՀՀ, ք. Երևան, Արաբկիր 38-րդ, տուն 1/1

Պատասխանող Էդուարդ Վլադիմիրի Հայրապետյանին
ՀՀ, ք. Երևան, Աննա Տեր-Ավետիքյան փողոց, տուն 1/1 (Mulberry)

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ2/4768/02/23 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:

ԵԴ2/4768/02/23
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

22.01.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Լուսինե Հովհաննիսյանի, մասնակացությամբ Սերոժ Թևանի Քոչարյանի ներկայացուցիչ Մարատ Կոստանյանի, հայցվորի կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ Մարտիրոս Աղվանի Խաչատրյանի, դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Սերոժ Թևանի Քոչարյանի ընդդեմ Էդուարդ Վլադիմիրի Հայրապետյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Սերոժ Թևանի Քոչարյանի ներկայացուցիչ Մարատ Կոստանյանը 16․05․2023 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Էդուարդ Վլադիմիրի Հայրապետյանի, հայցվորի կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ Մարտիրոս Աղվանի Խաչատրյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 19.05.2023 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 25.05.2023 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 25.05.2023 թվականի որոշման դեմ Սերոժ Քոչարյանի անունից 19.06.2023 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք:
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.07.2023 թվականի որոշմամբ Սերոժ Թևանի Քոչարյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է:
01.08.2023 թվականին Սերոժ Թևանի Քոչարյանի ներկայացուցիչ Մարատ Կոստանյանի կողմից դատարան է ներկայացվել պետական տուրքի վճարումն հավաստող ապացույցը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ Ա. Գաբրիելյանի 11.07.2023թ. թիվ 132-Ա հրամանի համաձայն՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանը 2023 թվականի հուլիսի 28-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 01-ը ներառյալ գտնվել է ամենամյա հերթական արձակուրդում:
Թիվ ԵԴ2/4768/02/23 քաղաքացիական գործը դատավորի աշխատակազմին է հանձնվել 04.09.2023 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 04.09.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 11.12.2023 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
22.01.2024 թվականին կայացված արձանագրային որոշմամբ հայցվորի կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ Մարտիրոս Աղվանի Խաչատրյանը հանվել է գործին մասնակցող անձանց կազմից:
Սերոժ Թևանի Քոչարյանը ներկայացված հայցապահանջով խնդրել է Էդուարդ Վլադիմիրի Հայրապետյանից բռնագանձել 15.793.500 ՀՀ դրամ, որից 15.000.000 ՀՀ դրամը՝ որպես մայր պարտավորության գումար, 793.500 ՀՀ դրամ՝ որպես Կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային հաշվարկային դրույքի տոկոսների գումար, ինչպես նաև 01.05.2023 թվականից մինչև պարտավորությունների կատարման օրը բռնագանձել Կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային հաշվարկային դրույքի տոկոսները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ2/4768/02/23 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի հունիսի 11-ին` ժամը «10:30»-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ2/4768/02/23 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի հետևյալ փաստերը՝
ա) Սերոժ Թևանի Քոչարյանի և Էդուարդ Վլադիմիրի Հայրապետյանի միջև փոխառության պարտավորաիրավական հարաբերությունների ծագման փաստը,
բ) փոխառության գումարը պատասխանող Էդուարդ Վլադիմիրի Հայրապետյանին փաստացի տրվելու փաստը,
գ) փոխառուի կողմից պարտավորության կետանց թույլ տալու առկայության փաստը,
դ) Էդուարդ Վլադիմիրի Հայրապետյանի պարտքի գումարը 15.793.500 ՀՀ դրամ կազմելու փաստը, որից 15.000.000 ՀՀ դրամը՝ որպես մայր պարտավորության գումար, 793.500 ՀՀ դրամ՝ որպես Կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային հաշվարկային դրույքի տոկոսների գումար:
3.2. Պատասխանողը պետք է ապացուցի ներկայացված պահանջի մերժման, այդ թվում՝ սահմանված ժամկետում Սերոժ Թևանի Քոչարյանի նկատմամբ ստանձնած պարտավորության պատշաճ կատարված լինելու փաստը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 11.06.2024 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 010 24-01-61

Էլ. փոստ`