Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/57923/02/21 քաղաքացիական գործով պատասխանող Դավիթ Մամիկոնի Քալաշյանի ծանուցագիրը դատաքննության որոշման մասին:

05.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով




ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/57923/02/21

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

նախագահությամբ դատավոր ԱՆՆԱ ՇԻԼԱՋՅԱՆԻ

2024 թվականի հունվարի 29-ին քաղաք Երևան

դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Մարիա Դավիթի Հակոբյանի հայցն ընդդեմ Դավիթ Մամիկոնի Քալաշյանի, իրավասու մարմնիններ՝ Ավան վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի, Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի՝ երեխայի բնակության վայրի սահմանման պահանջի մասին
Պ Ա Ր Զ Ե Ց

Մարիա Դավիթի Հակոբյանի ներկայացուցիչները հայցադիմում են ներկայացրել դատարան ընդդեմ Դավիթ Մամիկոնի Քալաշյանի, իրավասու մարմնիններ՝ Ավան վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի, Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի՝ երեխայի բնակության վայրի սահմանման և ալիմենտի բռնագանձման պահանջների մասին։
05.01.2022 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ս. Սահակյան) որոշում է կայացրե լհայցադիմումը վարույթ ընդունելու մասին։
Նույն օրվա մեկ այլ որոշմամբ բավարարվել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։
14.06.2022 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ս. Սահակյան) 14.06.2022 թվականին որոշում է կայացրել՝ նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ս. Սահակյանի այլ դատարան տեղափոխվելու հիմքով 19.06.2023 թվականին թիվ ԵԴ/57923/02/21 քաղաքացիական գործը մակագրվել է նույն դատարանի դատավոր Ա. Շիլաջյանին, աշխատակազմին է հանձնվել 22.06.2023 թվականին:
27.06.2023 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ա.Շիլաջյանը (այսուհետ՝ Դատարան) որոշում է կայացրել քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և 07.09.2023 թվականին նախնական դատական նիստ նշանակելու մասին:
07.09.2023 թվականի ժամը 12:00-ին հրավիրված նախնական դատական նիստին ներկայացել են հայցվոր՝ Մարիա Հակոբյանը և վերջինիս ներկայացուցիչ՝ Հարություն Հովհաննիսյանը, պատասխանող կողմը նախնական դատական նիստին չի ներկայացել, նախնական դատական նիստը հետաձգվել է և նշանակվել է 29.09.2023 թվականին ժամը 12:00-ին:
29.09.2023 թվականի ժամը 12:00-ին հրավիրված նախնական դատական նիստին ներկայացել են հայցվոր՝ Մարիա Հակոբյանը և վերջինիս ներկայացուցիչ՝ Հարություն Հովհաննիսյանը, պատասխանող կողմը նախնական դատական նիստին չի ներկայացել, նախնական դատական նիստը հետաձգվել է և նշանակվել է 09.10.2023 թվականին ժամը 15:00-ին:
09.10.2023 թվականի ժամը 15:00-ին հրավիրված նախնական դատական նիստին ներկայացել են հայցվոր՝ Մարիա Հակոբյանը և հայցվորի ներկայացուցիչ՝ Հարություն Հովհաննիսյանը, պատասխանող Դավիթ Քալաշյանը:
09.10.2023 թվականի ժամը 15:00-ին հրավիրված նախնական դատական նիստը հետաձգվել է այն պատճառով, որ պատասխանող Դավիթ Քալաշյանի կողմից, Դատարանին առավել հիմնավորված բացարկի միջնորդությունը ներկայացնելու համար և հաջորդ դատական նիստը նշանակվեց 13.10.2023 թվականին ժամը 12:30-ին:
13.10.2023 թվականի Դատարանի որոշմամբ պատասխանող Դավիթ Քալաշյանի կողմից ներկայացված բացարկի միջնորդություն մերժվել է:
13.10.2023 թվականի ժամը 12:30-ին հրավիրված նախնական դատական նիստի ընթացքում պատասխանող Դավիթ Քալաշյանը հայտնել է, որ ալիմետի բռնագանձման պահանջի մասով հայտնել է, որ նշված պահանջի դեմ առարկություն չունի,չի հրաժարվում ալիմենտ վճարելուց, սակայն կոնկրետ չափը, թե ինչքան կարող է վճարել, ներկա պահին չի կարող ասել:
13.11.2023 թվականին, ժամը 14։30-ին հրավիրված նախնական դատական նիստին ներկայացել է հայցվորի ներկայացուցիչ՝ Հարություն Հովհաննիսյանը և իրավասու մարմնի ներկայացուցիչ Գայանե Խաչատրյանը Դատարանը որոշել է դատական նիստն անցկացնել պատասխանողի բացակայությամբ և հաջորդ դատական նիստ նշանակել 01.12.2023 թվականին ժամը 12:45-ին։
01.12.2023 թվականի ժամը 12:45-ին հրավաիրված նախնական դատական նիստին ներկայացել է հայցվորի ներկայացուցիչ Հարություն Հովհաննիսյան: Դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 29.01.2024 թվականին ժամը 16:15-ին:
29.01.2024 թվականին ժամը 16:15-ին հրավիրված դատական նիստին ներկայացել են հայցվորի ներկայացուցիչ Հարություն Հովհաննիսյանը, իրավասու մարմնի ներկայացուցիչ Գայանե Խաչատրյանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշվում են դատական նիստի ժամանակն ու վայրը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստն ավարտելու և դատաքննություն նշանակելու մասին որոշումը դատարանը երեք օրվա ընթացքում ուղարկում է նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:
29.01.2024 թվականին նշանակված նախնական դատական նիստի ընթացքում Դատարանը քննարկել է գործը դատաքննության նշանակելու հարցը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ լրացել է ապացույցներ և ապացույցներ ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու համար Դատարանի կողմից սահմանված ժամկետը, գործը համարել է դատաքննության նախապատրաստված։
Միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատասխանող Դավիթ Քալաշյանը դատական նիստին չի ներկայացել, Դատարանը որոշել է գործի դատաքննությունը նշանակել 14.02.2024 թվականին, ժամը 11:00-ին և դատաքննություն նշանակելու մասին որոշումն օրենքով սահմանված կարգով ուղարկել կողմերին։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Ըստ հայցի Մարիա Դավիթի Հակոբյանի հայցն ընդդեմ Դավիթ Մամիկոնի Քալաշյանի, իրավասու մարմնիններ՝ Ավան վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի, Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի՝ երեխայի բնակության վայրի սահմանման պահանջի մասին քաղաքացիական գործը նշանակել դատաքննության 2024 թվականի փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի շենքում (հասցե՝ Հրաչյա Ներսիսյան 10):
2․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:



ԴԱՏԱՎՈՐ ԱՆՆԱ ՇԻԼԱՋՅԱՆ

Հասցե` Հր.Ներսիսյան 10

Հեռ..` 010-287-100

Էլ. փոստ`