Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/1646/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

06.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով։

Սկզբնական հայցով պատասխանողներ՝ Արայիկ Արազի Զուրաբյանի և
Արազ Լևոնի Զուրաբյանի ներկայացուցիչ՝
Ալլա Զուրաբյանին
Հասցե՝ Կոտայքի մարզ, Արզնի Առողջարանային փ., տ. 9


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/1646/02/23

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԻՑ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԱՌԱՆՁԻՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

22 հունվարի 2024թ. ք. Նոյեմբերյան

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` Դատարան),

նախագահությամբ՝

քարտուղարությամբ՝

մասնակցությամբ՝
դատավոր Նարինե Անանյանի,

Ռուզաննա Մամյանի,

սկզբնական հայցով հայցվորի ներկայացուցիչ
Սուրեն Գասպարյանի,

դռնբաց դատական նիստում քննարկելով ըստ հայցի Դիանա Վարդանի Զավրադյանի ընդդեմ Արայիկ Արազի Զուրաբյանի, Արազ Լևոնի Զուրաբյանի, իրավասու մարմին՝ Իջևան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով, Արզնի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով՝ երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրով սահմանելու պահանջի մասին, ըստ հակընդդեմ հայցի Արազ Լևոնի Զուրաբյանի ընդդեմ Դիանա Վարդանի Զավրադյանի, իրավասու մարմին՝ Իջևան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով, Արզնի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով՝ թիվ ՏԴ/1646/02/23 գործով սկզբնական հայցվոր և հակընդդեմ պատասխանող Դիանա Զավրադյանի ծնողական իրավունքները Արազ Արայիկի Զուրաբյանի նկատմամբ սահմանափակելու պահանջի մասին, ըստ հակընդդեմ հայցի Արայիկ Արազի Զուրաբյանի ընդդեմ Դիանա Վարդանի Զավրադյանի, իրավասու մարմին՝ Իջևան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով, Արզնի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով՝ թիվ ՏԴ/1646/02/23 գործով սկզբնական հայցվոր և հակընդդեմ պատասխանող Դիանա Զավրադյանի ծնողական իրավունքները Արազ Արայիկի Զուրաբյանի նկատմամբ սահմանափակելու պահանջի մասին քաղաքացիական գործից պահանջներն առանձին վարույթներում առանձնացնելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանը 26.05.2023թ. որոշմամբ Դիանա Զավրադյանի ներկայացուցչի ներկայացրած հայցադիմումը՝ երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրով սահմանելու պահանջի մասին, ընդունել է վարույթ, հայցվորի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին մերժել է և սեփական նախաձեռնությամբ կիրառել է հայցի ապահովման միջոց՝ պատասխանող Արազ Լևոնի Զուրաբյանին պարտավորեցրել է 10.07.2020թ. ծնված Արազ Արայիկի Զուրաբյանին հանձնել մորը՝ Դիանա Վարդանի Զավրադյանին` բնակվող քաղաք Իջևան, Անկախության 16/31 հասցեում, մինչև սույն գործով վերջնական դատական ակտով հարցի լուծումը:
02.06.2023թ. և 06.06.2023թ. դատարանում ստացվել են պատասխանողների ներկայացուցչի միջնորդությունները՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին:
15.06.2023թ. կայացած դատական նիստին պատասխանողների ներկայացուցիչը հրաժարվել է պատասխանող Արայիկ Զուրաբյանի անունից ներկայացրած միջնորդությունից և քննարկվել է միայն Արազ Զուրաբյանի անունից ներկայացված` հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը: Նույն դատական նիստի ընթացքում Արազ Զուրաբյանի ներկայացուցիչը ներկայացրել է բացարկ հայտնելու միջնորդություն, դատական նիստ է հրավիրվել 20.06.2023թ.:
Դատարանի 20.06.2023թ. որոշմամբ մերժվել է պատասխանող Արազ Լևոնի Զուրաբյանի ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի ներկայացրած՝ բացարկ հայտնելու միջնորդությունը:
Դատարանի 28.06.2023թ. որոշմամբ Արազ Լևոնի Զուրաբյանի ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի ներկայացրած միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, մերժվել է:
21.06.2023թ. Դատարանին է հանձնվել պատասխանող Արազ Լևոնի Զուրաբյանի ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի ներկայացրած հակընդդեմ հայցադիմումը, որով հակընդդեմ հայցով հայցվորը խնդրել է սահմանափակել Արազ Արայիկի Զուրաբյանի (ծնված՝ 10.07.2020թ.) նկատմամբ պատասխանող Դիանա Վարդանի Զավրադյանի ծնողական իրավունքները:
Դատարանի 30.06.2023թ. որոշմամբ հակընդդեմ հայցադիմումն ընդունվել է վարույթ: Նույն որոշմամբ հակընդդեմ հայցով հայցվոր Արազ Լևոնի Զուրաբյանի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, մերժվել է: Նշված որոշման դեմ Արազ Լևոնի Զուրաբյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.09.2023թ. որոշմամբ մերժվել է և Դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ:
01.08.2023թ. Դատարանին է հանձնվել պատասխանող Արազ Զուրաբյանի ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի միջնորդությունը՝ սույն քաղաքացիական գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին:
22.08.2023թ. դատարանում ստացվել է սկզբնական հայցով պատասխանողների ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի բացարկ հայտնելու միջնորդությունը:
24.08.2023թ. կայացած դատական նիստին Դատարանը մերժել է ինչպես բացարկի միջնորդությունը, այնպես էլ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը:
26.09.2023թ. դատարանում ստացվել է հակընդդեմ հայցով հայցվոր Արազ Լևոնի Զուրաբյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ:
Դատարանի 27.09.2023թ. որոշմամբ հայցի ապահովում կիրառելու միջնորդությունը մերժվել է:
Դատարանի 11.10.2023թ. որոշմամբ նախնական դատական նիստ է նշանակվել 07.11.2023թ.: Նախնական դատական նիստեր են նշանակվել նաև 22.11.2023թ., 26.12.2023թ. և 28.12.2023թ.:
16.10.2023թ. դատարանում ստացվել է պատասխանող Արազ Զուրաբյանի ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի միջնորդությունը՝ սույն քաղաքացիական գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին: 22.11.2023թ. որոշմամբ Դատարանը մերժել է սույն քաղաքացիական գործով կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը:
23.10.2023թ. Դատարանին է հանձնվել Արայիկ Արազի Զուրաբյանի ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի ներկայացրած հակընդդեմ հայցադիմումն ընդդեմ Դիանա Վարդանի Զավրադյանի, իրավասու մարմին՝ Իջևան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով, Արզնի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով՝ թիվ ՏԴ/1646/02/23 գործով սկզբնական հայցվոր և հակընդդեմ պատասխանող Դիանա Զավրադյանի ծնողական իրավունքները Արազ Արայիկի Զուրաբյանի նկատմամբ սահմանափակելու պահանջի մասին: Հակընդդեմ հայցադիմումում ներկայացվել է նաև հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն: Նշված հայցադիմումը վարույթ է ընդունվել Դատարանի 27.10.2023թ. որոշմամբ, նույն որոշմամբ Դատարանը մերժել է հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն:
13.12.2023թ. Դատարանին է հանձնվել պատասխանող Արազ Զուրաբյանի ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի միջնորդությունը՝ սույն քաղաքացիական գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին (այսուհետ նաև՝ միջնորդություն): Միջնորդության քննության համար դատական նիստ է նշանակվել 26.12.2023թ., որը հետաձգվել է և նշանակվել 28.12.2023թ.:
13.12.2023թ. Դատարանին է հանձնվել հակընդդեմ հայցով հայցվոր Արայիկ Զուրաբյանի ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ, որը Դատարանի 14.12.2023թ. որոշմամբ մերժվել է:
26.12.2023թ. կայացած դատական նիստին պատասխանողների և հակընդդեմ հայցվորների ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանը ներկայացրել է բացարկի միջնորդություն, որը Դատարանի 28.12.2023թ. որոշմամբ մերժվել է:
Դատարանի 28.12.2023թ. որոշմամբ Արազ Լևոնի Զուրաբյանի ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, մերժվել է:
28.12.2023թ. կայացած դատակա նիստը հետաձգվել է և դատական նիստ է նշանակվել 22.01.2024թ.: Նշված դատական նիստերին հակընդդեմ հայցերով հայցվորները, ինչպես նաև վերջիններիս ներկայացուցիչը չեն ներկայացել:
22.01.2024թ. կայացած դատական նիստին Դատարանը սկզբնական հայցով սահմանել է ապացուցման ենթակա փաստերի շրջանակը և բաշխել է ապացուցման պարտականությունը կողմերի միջև՝ տրամադրելով ժամկետ՝ ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-ին հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 181-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցը կամ դիմումն առանձին պահանջի մասով առանց քննության թողնելու հիմքերի առկայության դեպքում առաջին ատյանի դատարանն այդ մասով առանձնացնում է գործի վարույթը և առանձնացված մասով հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության:
Դատարանն արձանագրում է, որ 22.01.2024թ. կայացած դատական նիստին քննարկել է հակընդդեմ հայցերն առանց քննության թողնելու հարցը՝ դատական ակտի հրապարակման օր նշանակելով 23.01.2024թ.:
Ողջ վերոգրյալի հաշվառմամբ առաջացել է հակընդդեմ հայցերը սկզբնական հայցից առանձնացնելու անհրաժեշտություն՝ պայմանավորված դրանք առանց քննության թողնելու հիմքերի առկայությամբ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 123-րդ, 181-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ըստ հայցի Դիանա Վարդանի Զավրադյանի ընդդեմ Արայիկ Արազի Զուրաբյանի, Արազ Լևոնի Զուրաբյանի, իրավասու մարմին՝ Իջևան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով, Արզնի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով՝ երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրով սահմանելու պահանջի մասին, ըստ հակընդդեմ հայցի Արազ Լևոնի Զուրաբյանի ընդդեմ Դիանա Վարդանի Զավրադյանի, իրավասու մարմին՝ Իջևան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով, Արզնի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով՝ թիվ ՏԴ/1646/02/23 գործով սկզբնական հայցվոր և հակընդդեմ պատասխանող Դիանա Զավրադյանի ծնողական իրավունքները Արազ Արայիկի Զուրաբյանի նկատմամբ սահմանափակելու պահանջի մասին, ըստ հակընդդեմ հայցի Արայիկ Արազի Զուրաբյանի ընդդեմ Դիանա Վարդանի Զավրադյանի, իրավասու մարմին՝ Իջևան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով, Արզնի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով՝ թիվ ՏԴ/1646/02/23 գործով սկզբնական հայցվոր և հակընդդեմ պատասխանող Դիանա Զավրադյանի ծնողական իրավունքները Արազ Արայիկի Զուրաբյանի նկատմամբ սահմանափակելու պահանջի մասին քաղաքացիական գործից առանձնացնել Արազ Լևոնի Զուրաբյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Դիանա Վարդանի Զավրադյանի, իրավասու մարմին՝ Իջևան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով, Արզնի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով՝ թիվ ՏԴ/1646/02/23 գործով սկզբնական հայցվոր և հակընդդեմ պատասխանող Դիանա Զավրադյանի ծնողական իրավունքները Արազ Արայիկի Զուրաբյանի նկատմամբ սահմանափակելու պահանջի մասին և Արայիկ Արազի Զուրաբյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Դիանա Վարդանի Զավրադյանի, իրավասու մարմին՝ Իջևան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով, Արզնի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով՝ թիվ ՏԴ/1646/02/23 գործով սկզբնական հայցվոր և հակընդդեմ պատասխանող Դիանա Զավրադյանի ծնողական իրավունքները Արազ Արայիկի Զուրաբյանի նկատմամբ սահմանափակելու պահանջի մասին՝ որպես առանձին դատական գործեր:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ն. ԱՆԱՆՅԱՆ




ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
4101, ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, հեռ.(0266) 2-22-02, tavush@court.am, court.am
ԴԴԱ-15/Ե_______________
«_____» _______________ 2024թ.
Սկզբնական հայցով հայցվոր Դիանա Վարդանի Զավրադյանի ներկայացուցիչ՝
Սուրեն Գասպարյանին
Հասցե՝ ք. Իջևան, Վասիլյան 2/2

Սկզբնական հայցով պատասխանողներ՝ Արայիկ Արազի Զուրաբյանի և
Արազ Լևոնի Զուրաբյանի ներկայացուցիչ՝
Ալլա Զուրաբյանին
Հասցե՝ Կոտայքի մարզ, Արզնի Առողջարանային փ., տ. 9

Իրավասու մարմիններ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի
խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովին
Հասցե՝ ք. Իջևան Երևանյան փ., 6 շ.

Արզնի համայնքի խնամակալության և
հոգաբարձության հանձնաժողովին
Հասցե՝ Կոտայքի մարզ, Արզնի, 5փ., 1-ին նրբ., 6 շ.

Ուղարկվում է թիվ ՏԴ/1646/02/23 քաղաքացիական գործով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Անանյան) «Քաղաքացիական գործից պահանջներն առանձին վարույթներում առանձնացնելու մասին» որոշումը:

Առդիր՝ «2» թերթ:

Դատավորի օգնական՝ Հ. Բաբաջանյան


Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2

Հեռ..` (0266) 2-22-02

Էլ. փոստ`