Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՀԿԴ/0156/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

06.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս






ՀՀ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0052, ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, anticorruption@court.am (010) 293133
ԴԴԱ-7-Ե-
Գործ թիվ ՀԿԴ/0156/02/23
«05» փետրվարի, 2024 թ.

Երրորդ անձ Արշավիր Օնիկի Սարգսյանին
(ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծի 71 շ., բն.41)

Սույն գրությանը կից Ձեզ է ուղարկվում թիվ ՀԿԴ/0156/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով՝ ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Կոտայքի մարզպետարանի, Ռոման Արմենակի Գալուստյանի, երրորդ անձինք ՀՀ կադաստրի կոմիտեի, Արշավիր Օնիկի Սարգսյանի և Արմեն Աղվանի Հովսեփյանի՝ աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (դատավոր՝ Լ. Դրմեյան) 05.02.2024 թվականի՝ «Նախնական դատական նիստն ավարտելու եւ գործը դատաքննության նշանակելու մասին» որոշումը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն գործով որպես երրորդ անձ հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան (հասցեն՝ ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի 3/9, 7-րդ դահլիճ) 2024 թվականի մարտի 01-ին, ժամը 15:00-ին նշանակված դատական նիստին։

Ի գիտություն.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, 147-րդ հոդված, 3-րդ մաս):

Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։


Առդիր՝ որոշումը՝ «1» թերթ։


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` (010) 293133

Էլ. փոստ`