Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/18598/02/23 քաղաքացիական գործով <<ՀԱԷԿ-ի շինարարություն>> ՓԲԸ-ի վերաբերյալ դատական ծանուցագիր

06.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), ուսումնասիրելով ըստ հայցի <<Զանգեզուրտրանսշին>> ԲԲԸ-ի (այսուհետ՝ նաև Ընկերություն) ընդդեմ <<Ճանապարհային դեպարտամենտ>> հիմնադրամի (այսուհետ՝ նաև Հիմնադրամ), երրորդ անձինք՝ <<Էվոկաբանկ>> ՓԲԸ-ի, <<ՀԱԷԿ-ի շինարարություն>> ՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Երրորդ անձինք)՝ պայմանագրով սահմանված պարտավորությունները պատշաճ կատարված ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործի նյութերը,

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործով ըստ հայցի <<Զանգեզուրտրանսշին>> ԲԲԸ-ի ընդդեմ <<Ճանապարհային դեպարտամենտ>> հիմնադրամի, երրորդ անձինք՝ <<Էվոկաբանկ>> ՓԲԸ-ի, <<ՀԱԷԿ-ի շինարարություն>> ՓԲԸ-ի՝ պայմանագրով սահմանված պարտավորությունները պատշաճ կատարված ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ` 22.02.2024 թվականին, ժամը` 10:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`