Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԱՔԴ/0763/02/13 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

08.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ Քաղաքացիական դատավարությանօրենսգրոի 99-րդ հոդված 6- րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Գոհարիկ Ռաֆիկի Գևորգյանին
/ՀՀ, ք․ Երևան, Ա. Խաչատրյան տուն 20/2/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ դատավոր Հ. Ղազարյան/ վարույթում գտնվող թիվ ԵԱՔԴ/0763/02/13 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ ըստ հայցի Ռուբիկ Աբգարի Գևորգյանի իրավահաջորդ Կարեն Գևորգյանի ընդդեմ Գագիկ Աբգարի Գևորգյանի, Անահիտ Ռաֆիկի Գևորգյանի, Լիաննա Ռաֆիկի Գևորգյանի, Գայանե Ռաֆիկի Գևորգյանի, Գոհարիկ Ռաֆիկի Գևորգյանի՝ բաժնեմասն առանձնացնելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Գայանե Ռաֆիկի Գևորգյանի, Անահիտ Ռաֆիկի Գևորգյանի, Լիաննա Ռաֆիկի Գևորգյանի, Գոհարիկ Ռաֆիկի Գևորգյանի ընդդեմ Գագիկ Աբգարի Գևորգյանի, Ռուբիկ Աբգարի Գևորգյանի իրավահաջորդ Կարեն Գևորգյանի՝ բաժնեմասն առանձնացնելու պահանջի մասին:, հրավիրվել է նախնական դատական նիստ: Տեղեկացնում ենք, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /նստավայրը` Էրեբունի, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Մովսես Խորենացու 162Ա թիվ ԵԱՔԴ/0763/02/13 քաղաքացիական գործով 22.02.2024թ.–ին, ժամը 16:00-ին նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև erebuni@court.am էլեկտրոնային հասցեով:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Վ. Գալստյան

Հասցե` Էրեբունի նստավայր- ՀՀ քաղաք Երևան, Մովսես Խորենացու 162Ա

Հեռ..` (+37410) 576-631 (ներքին՝ 127)

Էլ. փոստ`