Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/4410/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցում

12.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Պատասխանող՝ <<Ինտերստանոկ>> գիտաարտադրական ձեռնարկություն ԲԲԸ-ին
/ՀՀ, ք.Երևան, Ադմիրալ Իսակովի 10/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում ըստ հայցի Քրիստինե Յուրիկի Մանուկյանի և Դավիթ Գագիկի Ավետիսյանի /օրինական ներկայացուցիչ Քրիստինե Յուրիկի Մանուկյան/ ընդդեմ <<Ինտերստանոկ>> գիտաարտադրական ձեռնարկություն ԲԲ ընկերության, Ստելլա Փարսադանի Գևորգյանի, Անդրանիկ Աշոտի Կարապետյանի, Ռաֆայել Գագիկի Ավետիսյանի, Դավիթ Աշոտի Կարապետյանի, ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ ՀՀ կադաստրի կոմիտե, Երևանի քաղաքապետարան՝ որպես 03.02.2016թ. անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի իրական կողմեր վաճառող՝ <<Ինտերստանոկ>> գիտաարտադրական ձեռնարկություն ԲԲԸ-ին, իսկ գնորդներ՝ Անդրանիկ Կարապետյանին և Գագիկ Ավետիսյանին համարելու, և որպես հետևանք՝ պետական գրանցումները, որոշումները, պայմանագրերն անվավեր ճանաչելու, համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու և որպես ժառանգներ ճանաչելու պահանջների մասին թիվ ԵԴ/4410/02/20 քաղաքացիական գործը։

2024թ. փետրվարի 08-ին, ժամը 12:30-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024թ. մարտի 19-ին, ժամը 11:00-ին (ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 7), և Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով և դրանց պատճենով/ կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես պատասխանող:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հայցադիմումը (դիմումը) վարույթ ընդունելու մասին որոշումը, գործին մասնակցող անձ ներգրավելու որոշումը կամ դատական ծանուցագիրն ստանալու օրվանից, բացառությամբ սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով և 99-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի, գործին մասնակցող անձը հերթական դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ ծանուցվում է դատական իշխանության պաշտոնական կայքում համապատասխան տեղեկությունները տեղադրելու միջոցով: Գործին մասնակցող անձը պարտավոր է ինքնուրույն ձեռնարկել միջոցներ` գործով դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ դատական իշխանության պաշտոնական կայքից տեղեկություններ ստանալու համար: Նա պարտավոր է գործը քննող դատարանին անհապաղ գրավոր տեղեկացնել դատական իշխանության պաշտոնական կայքից նման տեղեկություններն իրենից անկախ պատճառներով ստանալու անհնարինության մասին: Նման դեպքում դատարանը ծանուցումն իրականացնում է սույն օրենսգրքի 94-րդ հոդվածով նախատեսված այլ եղանակներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգը չի կիրառվում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող և փաստաբան-ներկայացուցիչ չունեցող ֆիզիկական անձի, ինչպես նաև ազատազրկման վայրում, զորամասում, կարգապահական գումարտակում գտնվող կամ բուժական հիմնարկում ստացիոնար բուժում ստացող գործին մասնակցող անձանց նկատմամբ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)

Էլ. փոստ`