Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ Դատական նիստի կայացման վայրի և ժամանակի վերաբերյալ ԹԻՎ ԱՎԴ/12154/02/23 քաղաքացիական գործով

12.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Դատական նիստի կայացման վայրի և ժամանակի վերաբերյալ

ԹԻՎ ԱՎԴ/12154/02/23 քաղաքացիական գործով
պատասխանողներ` Վանիկ Մամիկոնի Գևորգյանին,
Վաչե Վանիկի Գևորգյանին,
Վահե Վանիկի Գևորգյանին
Ահարոն Վանիկի Գևորգյանին,
Սոնա Խաչիկի Թամրազյանին,
Լուսինե Ահարոնի Էլոյանին
/ՀՀ, Արարատի մարզ, գ․ Դալար, Կոմիտասի փողոց 20/4 տ․/

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում Անուշ Մաքսիմի Գևորգյան ընդդեմ Վանիկ Մամիկոնի Գևորգյանի, Վաչե Վանիկի Գևորգյանի, Վահե Վանիկի Գևորգյանի, Ահարոն Վանիկի Գևորգյանի, Սոնա Խաչիկի Թամրազյանի, Լուսինե Ահարոնի Էլոյանի՝ հայցվորի սեփականություն հանդիսացող ՀՀ, Արարատի մարզ, գ․ Դալար, Կոմիտասի փողոց 20/4 հասցեում գտնվող բնակելի տանից պատասխանողներին վտարելու պահանջի մասին թիվ ԱՎԴ/12154/02/23 քաղաքացիական գործը։
Նշվածից ելնելով հայտնվում է, որ 07․05․2024թ․ ժամը 14։30-ին հրավիրված նախնական դատական նիստը տեղի կունենա դատարանի Մասիս քաղաքի նստավայրում (հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, քաղաք Մասիս Հերացու 26/31, E-mail: masis@court.am, հեռ. 0236-4-52-51):
Անհրաժեշտ է նախնական դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և/ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը նշանակված դատական նիստին, ով պետք է ներկայանա դատարան անձը հաստատող փաստաթղթով, համապատասխան լիազորագրով (փաստաբանական արտոնագրով)։
Միաժամանակ պարզաբանվում է, որ՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն 1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, քաղաք Մասիս Հերացու 26/31

Հեռ..` +37423645251

Էլ. փոստ`